Անցյալ տարի հոլանդացիները գնել են 1 միլիոն հեծանիվներ ռեկորդային՝ 1,2 միլիարդ եվրոյով: Այս մասին հաղորդում է DutchNews-ը:
«Հոլանդացիները ծախսել են ռեկորդային՝ 1,2 միլիարդ եվրո 2018 թվականին նոր հեծանիվների համար, իսկ էլեկտրական հեծանիվների վաճառքը առաջին անգամ գերազանցել է ավանդական քաղաքայինը՝ համաձայն RAI և Bovag ասոցիացիաների նոր տվյալների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարի հոլանդացիները գնել են միլիոն նոր հեծանիվներ, ինչը 5,7%-ով ավելի է 2017 թվականի համեմատ: Այսպիսի իրարանցումը մասամբ կապված է երկարատև շոգ ամռան հետ, ինչը խրախուսում է ավելի շատ մարդկանց երթևեկել հեծանիվներով:
Էլեկտրական հեծանիվների վաճառքը բարձրացել է 40%-ով՝ մինչև 409 400, ինչը կազմում է €823 մլն ընդհանուր հաշվարկից կամ միջինը ավելի քան €2 000 մեկ հեծանվի համար: Ինչ վերաբերում է քաղաքային երկանիվ հեծանիվներին, ապա նրանք կազմում են վաճառված հեծանիվների 1/3-ը՝ 2017 թվականի 42%-ի համեմատ: