ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է երկրի Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը և հայտարարել, որ չափազանց ուժեղ ամերիկյան դոլարը վախեցնում է այլ երկրներին Միացյալ Նահանգների հետ առևտրից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ամերիկյան Կենտրոնական բանկի ավելորդ կոշտ թղթադրամային քաղաքականությունը նպաստել է դոլարի ամրապնդմանը, սակայն խախտել է ԱՄՆ մրցունակության կարողությունը:
«Դաշնային պահուստային համակարգում մենք ունենք ջենթլմեն, որին դուր է գալիս շատ ուժեղ դոլարը: Ես ուզում եմ ուժեղ դոլար, բայց ես ուզում եմ, որ այդ դոլարը լինի հօգուտ մեր երկրի, ոչ թե այնքան ուժեղ լինի, որ խանգարի մեզ գործ ունենալ այլ երկրների հետ»,- հայտարարել է Թրամփը:
Ենթադրվում է, որ «Դաշնային պահուստային համակարգի ջենթլմենը» Ջերոմ Փաուելն է՝ Դաշնային պահուստային համակարգը կառավարող ներկայիս նախագահը, որին Թրամփը մեկ անգամ չէ, որ քննադատել է:









































