Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Միրզոյանի մոսկովյան հայտարարությանը պետք է հետևեն նաև այլ քայլեր

«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են». այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում։ Հայտնի է, որ Բաքուն Խոջալուի իրադարձությունները որակում է իբրև «ցեղասպանություն»՝ հայկական կողմի վրա բարդելով Ադրբեջանի ներքին հարցերով պայմանավորված խաղաղ բնակիչների գնդակահարությունը, որոնց հեռանալու համար հայկական կողմը թողել էր մարդասիրական միջանցք: Ավելին, Ադրբեջանն իր այդ գնահատականը դարձրել է քարոզչական հիմնական ուղղություններից մեկը, որին էլ երեկ Բաքվում մասնակցել են ռուսաստանցի փորձագետներ և Պետդումայի պատգամավորներ՝ փաստացի դառնալով Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի քարոզչական գործիք:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, քաղաքագետներ Վլադ Հովհաննիսյանը և Արմեն Բաղդասարյանը:

«Պետք է ողջունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվայում արված հայտարարության փաստը՝ դա գնահատելով առաջին հերթին որպես ինքնիշխանության դրսևորման քայլ»- նշեց Վ. Հովհաննիսյանը:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ վերջին երկու շաբաթներին Ռուսաստանից ակնհայտ մեսիջներ են գալիս: Առաջինը՝ ռեպորտաժն էր, որով անդրադարձ էր կատարվել նոյեբերին Հայաստանում կայացած հավաքին և հիմնական մեխն այն էր, որ իբրև թե Հայաստանում պատրաստվում են ԱՄՆ փողերով հեղափոխություն իրականացնել: «Ռաշա թդեյի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը այդ թեմայի շուրջ երկու օր շարունակ խոսում էին, գրում… «Դրան զուգահեռ Հայաստանը հումանիտար առաքելություն է ուղարկում Սիրիա, ինչը Հայաստանի իմիջի համար բավականին լուրջ հարված էր Արևմուտքում: Դա շատ լուրջ փոխզիջում է մեր արտաքին քաղաքականության մեջ: Բայց ռուսական մամուլում դա արձագանք չգտավ: Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ կապված խնդիր ունենք. այդ երկիրն ուրիշ կերպ է պատկերացնում գործընկերությունը»:

Ա. Բաղդասարյանը նույնպես կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում ռուսական մեդիադաշտի պահվածքը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, և Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է. «Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին, սերտացնել նրա հետ հարաբարությունները… Հայաստանում էլ համարժեքորեն կփոխվի Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը և կթուլանա նրա նկատմամբ վստահությունը՝ որպես դաշնակցի»:

«Պետական մակարդակով ասվեց, նաև ոչ պետական մակարդակով պետք է ասենք, որ Ռուսաստանը մեր վերաբերմունքն իր նկատմամբ վատացնում է: Խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում անվստահությունը հաղթահարելն է և հայ-ռուսական հարաբերությունները վասալային հարաբերություններից բարձրացնելը գործընկերային, իրավահավասար, արժանապատիվ հարաբերությունների: Դա պետք է փորձենք իրականացնել ոչ թե հակահարված հասցնելով ու առճակատմամբ, այլ դիվանագիտական, քարոզչական աշխատանք տանելով»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում