Wednesday, 01 05 2024
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև

Մարդկային առումով, Բակո Սահակյանին պետք է ասեի, որ այսպես է․․․ սա իմ ու իմ համախոհների որոշումն է. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, որը նախաձեռնում է Արցախում հիմնել Պահպանողական կուսակցություն։

-Պարոն Բաբայան, ձեր տարած հայտարարության մեջ նշել եք կուսակցություն հիմնելու և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Այժմ քննարկումները հիմնականում նախագահական ընտրությունների շուրջ են, դուք չե՞ք մասնակցելու։

Մենք քաղաքական գործընթաց ենք սկսել, սա նաև պետության նկատմամբ հարգանք է։ Երբ հայտ ես ներկայացնում կուսակցություն ստեղծելու մասին՝ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, սահմանված կարգով բոլոր գործընթացները պետք է անցնենք, կուսակցությունը ստեղծվի, կայանա։ Կուսակցություն ստեղծելն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ։ Մարդկանց շատ լայն շրջանակ կա, որոնք արհեստավարժ են, բարոյական նորմեր ունեն, ու մենք ուզում ենք պիտանի լինել։ Մեկ տարուց Արցախում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվելու, և մենք ուզում ենք շարունակել պիտանի լինել մոր ժողովրդին, ծառայել պետությանը։ Ես արդեն 21 տարի է՝ պետական կառույցներում ու գիտակրթական հաստատություններում ներգրավված եմ և այդ պատճառով էլ որոշել եմ հայտ ներկայացնել քաղաքական դաշտում։ Մեր գաղափարները, մեր տեսլականը կյանքի կոչելու մեխանիզմ ենք դիտարկում խորհրդարանը, այդ պատճառով էլ ցանկություն ունենք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանում մեր աշխատանքը կիրականացնենք, եթե, իհարկե, ժողովուրդը մեզ քվե տա։

-Իսկ նախագահ Սահակյանն ինչպե՞ս վերաբերեց ձեր նախաձեռնությանը։

-Բնական է, մենք երկար տարիներ միասին աշխատել ենք և մարդկային առումով պետք է ասեինք, որ այսպես է։ Սա իմ ու մեր համախոհների որոշումն է, այլ դրդող ուժ չկա։ Մենք տեղյակ ենք պահել, այդքան բան և դա ճիշտ է։ Տեղյակ եմ պահել նաև հարազատներիս, ընկերներիս, մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք իմանան։ Ես նրանց հետ 12 տարի աշխատել եմ և ճիշտ չէր, եթե նրանք իմանային փողոցից կամ լրատվամիջոցներից։ Սրանք այն բարոյական նորմերն են, որ պետք պահպանվեն։

-Այսինքն՝ Արցախի նախագահն այդ կուսակցության հետ առնչություն չի՞ ունենալու։

-Ո՛չ, իհարկե ոչ։ Սա իմ և իմ համախոհների որոշումն է։ Մենք ազատ երկիր ենք, կուտակված մեծ փորձ կա։ Ես և՛ նախագահականում, և՛ արտգործնախարարությունում երկար տարիներ աշխատել եմ, եթե Ադրբեջանի որոնողական համակարգում 5-10 հոգի կա, որ մեծ խոչընդոտ են, առնվազն առաջին հնգյակում ես եմ, գիտությունների դոկտոր եմ, այս փորձը պետք է շարունակվի ու ծառայեցվի ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի։ Եվ սա լավագույն տարբերակներից մեկն է՝ հասարակությանը տեղյակ պահել այս կամ այն զարգացումների մասին, մեր ներդրումն ունենալ, կառուցողական լինել, քաղաքական դաշտում որևէ մեկին թշնամի կամ հակառակորդ չենք համարում։ Լինելու է համառ պայքար, մտքերի բախում և դա նորմալ է քաղաքակիրթ երկրի համար, բայց մենք մեր կողմից երբեք թույլ չենք տա, որ այդ մրցակցությունը թշնամանքի վերածվի, մենք նույն հայրենիքի զավակներն են, եթե այստեղ իրար միս ուտենք, սպանենք, կոկորդ կրծենք, վերջն ի՞նչ է լինելու։

-Ձեր որոշումը կապվա՞ծ է նաև այն հանգամանքի հետ, որ Բակո Սահակյանն այլևս պաշտոնաթող նախագահ է լինելու, և, ի տարբերություն իրենց, ուզում եք ձեր գործունեությունը շարունակել։

-Իսկ ո՞նց եք կարծում, չպետք է շարունակեինք մեր ներդրումն ունենալ ժողովրդի ու պետության կյանքում։ Դուք ուզո՞ւմ եք, որ իմ նման մարդիկ շարունակեն։ Դա ոչ միայն իմ մոտեցումն է, այլ կան մարդիկ, որոնք ուզում են, որ մենք շարունակենք աշխատել։ Կրկնում եմ՝ մենք թշնամիներ, հակառակորդներ չունենք, պատրաստ ենք բանավիճել համագործակցել բոլորի հետ, խոսքն իհարկե գնում է ողջամիտ մարդկանց մասին և ոչ անադեկվատ մարդկանց. դա իմաստ էլ չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում