Սիրահարների օրվա կապակցությամբ Ford-ը հանդես է եկել հետաքրքիր մտահղացմամբ՝ ներկայացրել է Ford Mustang 2015-ը՝ շոկոլադից ու սառնաշաքարից, հայտնում է style.rbc.ru-ն:
Ford-ը որոշել է օգնել նրանց, ովքեր չունենալով միջոցներ՝ այդ օրը ցանկանում էին իրենց երկրորդ կեսին նվիրել ավտոմեքենա:
Լոսանջելեսյան 3D Systems’ Sugar Lab լաբորատորիայի հետ բրենդը թողարկել է իր Mustang 2015-ի քաղցր պատճենները՝ տպված 3D տպիչով:
«Մուստանգն» ունի 10 սմ երկարություն և 5 սմ բարձրություն: Այն պատրաստված է շոկոլադից: Կան նաև անանուխի ու խնձորի համով «Մուստանգ» սառնաշաքարներ:











































