Friday, 17 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից

Տնտեսական զարգացման միտումները. Հրապարակված խոշոր 1000 հարկատուների ցանկը մտահոգիչ է

Օրեր առաջ ՊԵԿ-ի կողմից հրապարակվեց վերջին երկու ամիսների կտրվածքով խոշոր 1000 հարկատուների ցանկը, և առաջին տասնյակում բավականին նկատելի վերադասավորություններ են տեղի ունեցել։ Այս ամենը, ըստ ձեզ, ինչի հետևանք է «Առաջին լրատվական»-ի հարցին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Թադևոս Ավետիսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ շատ կարևոր տեղեկատվություն կա։ Այս ցուցակի վերլուծությունը բավականին հատկորոշում է տնտեսական զարգացման միտումները։ Այո՛, փոփոխություններ կան, և, թերևս, ոչ միայն առաջին տասնյակում, այլ ամբողջ ցանկում։ Բայց մի քանի հաստատում անեմ, ինչը, կարծում եմ՝ ուշագրավ է հենց այդ իմաստով։ Տեսեք՝ առաջին տասնյակից դուրս է մնացել ՀԷՑ-ը և նրա տեղ ավելացել է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը։ Այստեղ թերևս մտածելու բան կա, որովհետև կարծում եմ՝ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն էապես չեն փոխվել։ Երկրորդն այն է, որ առաջին տասնյակում գտնվող տնտեսվարողների ընդհանուր վճարած հարկերը՝ և՛ ուղղակի, և՛ անուղղակի, 2017 թվականի համեմատ աճել են 14 տոկոսով։ Բայց ընդհանուր առմամբ հարկերն ավելացել են 8 տոկոսով»։

Իսկ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ջուլիետա Թադևոսյանն էլ հավելեց․ «Ողջունելի է, որ առաջին հորիզոնականում հայտնվել է տեղական արտադրողը։ Բայց այստեղ մտահոգիչն այն է, որ առաջին տասնյակում միայն մեկ արտադրական ձեռնարկություն է, հիմնականում հանքարդյունաբերական կամ ներկրող ընկերություններ են։ Լավ կլիներ, որ մի երեք հայրենական արտադրող լիներ առաջին տասնյակում։ Բայց այն քննադատությունները, որ հարկերի չափերի ավելացումը քիչ է և հուսադրող չէ, պետք է ասեմ, որ ցանկացած հեղափոխությունից հետո տնտեսության մեջ հնարավոր է նաև վայրէջքներ, անկումներ, ուստի, ես կարծում եմ՝ պետք է հուսադրող համարենք այն, որ վայրէջքին ականատես չենք, որոշակի՝ ցածր, բայց կայուն տեմպեր պահպանվում են»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում