Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Բեքհեմների դուստրը և նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը հանրությանը ներկայացել են նույն սանրվածքներով

Բրիտանացի հայտնի դիզայներ և նախկին երգչուհի Վիկտորիա Բեքհեմը Լոնդոնում, նորաձևության շաբաթվա շրջանակում, ներկայացրել է իր նոր հավաքածուն: Վիկտորիային աջակցելու համար ներկա է եղել ամբողջ ընտանիքը՝ ամուսինը՝ Դեվիդը և նրանց չորս երեխաները` 19-ամյա Բրուքլինը, 16-ամյա Ռոմեոն, 13-ամյա Քրուզը և յոթ տարեկան Հարփերը, որն ամբողջովին սև հանդերձանքով է եղել: Ավագ որդուն ուղեկցել է նրա նոր ընկերուհին՝ մոդել Հանա Քրոսը, ինչն ապացուցում է, որ նրանց միջև ամեն ինչ շատ լուրջ է: Ինչպես նշել է Metro պարբերականը, Հանան Բրուքլինի առաջին ընկերուհին է, որին թույլատրվել է միանալ ընտանիքին նմանատիպ միջոցառմանը մասնակցելու համար:

Բեքհեմները նստել են պատվավոր տեղերում՝ առաջին շարքում: Նրանց հարևանությամբ տեղ է գրավել Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, որը նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է համարվում: Հանդիսատեսի ուշադրությունը գրավել է 69-ամյա Աննային և Հարփեր Բեքհեմի սանրվածքների նմանությունը, որն առաջին անգամ հայտնվել է Վինտուրի ֆիրմային նշան համարվող բոբ սանրվածքով, չհաշված սև ակնոցները, որը նա գրեթե երբեք չի հանում: Նույնիսկ Դեվիդն է կատակել նրանց լուսանկարը տեղադրելով սոցցանցում: «Հարփերը և Աննան … ու՞մ է ավելի շատ սազում: Երկուսն էլ հրաշալի են», մեկնաբանել է լուսանկարը ֆուտբոլիստը: Ավելի վաղ, Դեվիդը հարցազրույցում խոստովանել է, որ դստեր մազերը կտրելուն սկզբում կտրականապես դեմ է եղել դեմ, բայց հետո տվել է իր համաձայնությունը: Այդ ժամանակից ի վեր աղջիկը մի քանի կերպար է փոխել:

https://www.instagram.com/p/Bt-wgYQlHYv/?utm_source=ig_embed

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում