Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Դուխով» հեղափոխություն՝ հանրապետական կադրերով

Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության հետևողականությունը կարող  է բարի նախանձ շարժել։ Ընդամենը երեք հոգով կարողանում են հարցեր լուծել, որովհետև հնչեցված քննադատությունը մոտիվացված է ու քաղաքային իշխանության ու ավագանու մեծամասնության դիլենտանտիզմը բացահայտվում է հաշված ժամերի ընթացքում։

Երեկ Երևանի ավագանու նիստին «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը արտահերթ ելույթով է հանդես եկել և ներկայացրել է Ավան վարչական ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի կենսագրությունից որոշ հատվածներ՝ նշելով, որ նրա կենսագրականը Երևանի կայքում դեռևս չկա: Սամվել Ղումաշյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՀԿ-ի ընտրակեղծարար «տասովշիկներից» մեկը, իսկ հեղափոխության օրերին ակտիվիստների մեքենաներ է ջարդել, բայց ըստ ամենայնի՝ ճիշտ պահին կարողացել է «դուխով» հեղափոխական դառնալ ու պահպանում է իր պաշտոնը։

Խաժակյանը հենց սրա մասին է խոսել ու խնդիրը շատ խորքային է, որովհետև եթե քրեական հետագիծ ունեցող նման կադրեր շարունակում են աշխատել, ուրեմն՝ նոր իշխանության որակը շարունակում  է մնալ նույնը, մանավանդ, որ պահպանվել են հին համակարգի իներցիոն տրամաբանությունն ու իսնտիստուցիոնալ հիմքերը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տեղյակ է ամեն ինչից: «Վարչական շրջանների աշխատանքները կառավարում է ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը, և ինչպես անցած իշխանությունների օրոք, մենք բոլոր գործառույթների մեջ չենք խառնվում»,-ասել է նա և կոչ արել չշեղվել օրակարգից:

Այլ խոսքով՝ Մարությանը փորձել է արդարացնել հանրապետական ընտրակեղծարարի պաշտոնավարումը, սակայն՝ ամենայն հավանականությամբ, «վերևից» զանգ է հնչել, որովհետև քաղաքապետի «անկեղծացումից» ժամեր անց Ավան վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Ղումաշյանի հետ։

Սա այն դեպքերից մեկն է, որ ընդդիմության հրապարակային կարծիքը, դիրքորոշումն արդյունավետ ընթացք ունեցան ու այս փաստն արդեն ողջունելի է՝ գծելով կարևոր սահմանագիծ հին ու նոր Հայաստանների միջև։

Սակայն Ղումաշյանի դեպքը եզակի չէ, ավելին՝- ՀՀԿ-ի ավելի էպատաժային ու նշանային դեմքեր շարունակում են պաշտոնավարել ու նույնիսկ իրենց շատ ինքնավստահ զգալ։

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասել է, որ որևէ խնդիր չունի գործող իշխանության հետ։ «Ինձ թվում է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով իր տեղում է, որևէ իշխանության հետ խնդիր չունի, ես համարում եմ, որ իմ տեղում եմ», – ասել է նա։

Բանն այն է, որ եթե Մամիկոն Ասլանյանն իր տեղում է, ուրեմն՝ իր տեղում չէ նոր Հայաստանը։

Վանաձորի ավագանու 2016թ-ի ընտրությունները նշանային էին, որովհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության փաստացի հաղթանակը ապացուցեց, որ երկրում ընտրությունների ճանապարհով հնարավոր են փոփոխություններ ու տեղական այդ ընտրությունը շատ կարևոր ազդակ էր «Ելք» դաշինքի ձևավորման համար, որը հետո դարձավ այլընտրանքի ու հեղափոխության մարմնավորում։

Ասլանյանը քաղաքապետ դարձավ միայն մանդատագողության հետևանքով, ինչը բացհայտեց քրեաօլիգարխիկ համակարգի խորքային ճգնաժամը։ Դա ական էր երկրի սահամանդրականության, խորհրդարանական համակարգի հիմքում։ Նման «ականները» պայթեցրեցին հին համակարգը՝ չվերացնելով, սակայն, դրա հետևանքները։

Միայն իշխանությունը հանկարծ չասի, որ ՏԻՄ գործունեությանը չի միջամտում։ Եթե իշխանությանը պետք է լինում, Դավիթ Սանասարյանն՝ իր Վերահսկողական ծառայությամբ, հայտնվում է անգամ ամենափոքր գյուղում, ինչին հետևում է համայնքապետի հրաժարականը։ Էլ չենք ասում այն մասին, որ ակնհայտորեն հիվանդ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար իշխանության քաջալերմամբ Էջմիածնում կազմակերպվեց իսկական «հեղափոխություն»։

Մանդատագողին մի հանդուրժեք, մեղք է հեղափոխությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում