Thursday, 16 07 2026
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարարՍուրեն Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ամենաբազմազան խնդիրների համակարգման և կազմակերպված լուծման համար պետական մարմինների միջև հետզհետե խորացող համագործակցությունը էականորեն բարձրացրել է հատվող հիմնահարցերի կարգավորման օպերատիվությունն ու արդյունավետությունը։

Շնորհակալություն հայտնելով Սուրեն Պապիկյանին խորհրդակցությանը ներկա գտնվելու հնարավորության համար՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարզպետներին խնդրել է փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նույնականացնել մարզերում գտնվող այն շենքերն ու շինությունները, որոնց վերանորոգման դեպքում դրանք հնարավոր կլինի ծառայեցնել որպես բնակարանային ֆոնդ։ Ըստ ծառայության պետի` նմանօրինակ շինությունների վերանորոգման աշխատանքներին պատրաստ են աջակցել նաև միջազգային գործընկերները։ Արմեն Ղազարյանը նաև առաջարկել է զուգահեռ դիտարկել Երևանին մոտ գտնվող մարզերում սոցիալական բնակարանաշինության մոդելի կիրառումը, որն իր համալիր ամբողջության մեջ կնպաստի փախստականների տեղական ինտեգրացիային։

Անցնելով օրակարգային հիմնական հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի ներկայացման նպատակով առաջիկայում նախատեսվող համաժողովի մասին, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, հստակեցնել շաբաթօրյակի սխեմաները, առավել մեծ ծավալով ապահովել ճանապարհաշինարարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները։ Միջոցառման հանրայնացման և քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով նախարարը մարզպետներին ու համայնքների ղեկավարներին առաջարկել է քայլել միջհամայնքային ճանապարհների երկայնքով՝ օրինակ հանդիսանալով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագծի ձևավորման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում