Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Ալիևը փորձում է կոտրել հայկական հեղափոխության ոգին․ պետք է նախապատրաստվել պատերազմի, ոչ թե խաղաղության

Ժողովուրդներն այս սխեմայի մեջ «ոչխարի հոտ» են, «անբան զանգվածներ», «բարի վայրենիներ», որոնց «իմաստուն առաջնորդները» պիտի «նախապատրաստեն», «խելքի բերեն», կրթեն»՝ «միջազգային հանրության» բարձր հովանու ներքո, որոնց «սպիտակ ձյաձյաները» պիտի բացատրեն, թե ո՛րն է իրենց լավը։ Մինչդեռ ժողովրդի իրական իշխանության դեպքում ոչ թե ժողովուրդն է պոստֆակտում նախապատրաստվում ինչ-որ որոշում «մարսելու», այլ ինքն է որոշում և պատվիրում։ Տեղական և համաշխարհային էլիտանե՛րը պետք է պետք է նախապատրաստվեն հայ ժողովրդի պատվերները կատարելուն։

Փարիզում հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հերթական հանդիպումը միջազգային լուրջ արձագանք ստացավ համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների, միջազգային կառույցների կողմից։ Բոլորի արձագանքներն էլ ողջունող էին, խրախուսական ու լավատեսական շեշտադրումներով։ Գրեթե բոլոր հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էր միջազգային գործընկերների գոհունակությունը սեփական ժողովրդին կամ, այլ կերպ ասած՝ բնակչությանը «խաղաղության նախապատրաստելու»՝ արտգործնախարարների ստանձնած հանձնառության կապակցությամբ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Հիշեցնենք՝ փարիզյան հանդիպումից հետո համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են, որ «անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը զուգահեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լավատեսության հույս հայտնեց՝ նշելով, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել Երևանի և Բաքվի «բարի կամքի» և միջազգային հանրության, այդ թվում՝ եռանախագահների աջակցության պարագայում։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու ձեռքբերված համաձայնությունները ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ միջոցառումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ»։ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոչիյանչիչն իր հերթին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո արտգործնախարարների միջև կայացած հանդիպումները, որոնցից վերջինը կայացավ Փարիզում, «դրական ազդակներ են հաղորդում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Եվրամիությունն ակնկալում է այդ հանդիպումների արդյունքների լիակատար իրագործում՝ ներառյալ արտգործնախարարների վերջին համաձայնությունը այն հարցի շուրջ, որ «անհրաժեշտ են հստակ միջոցներ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»։

Ի՞ՆՉ Է ԶԻՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Որոշակի ենթատեքստեր ու տողատակեր ունեցող այս ընդհանրական բանաձևը միանշանակ չընդունվեց Հայաստանում և առիթ դարձավ քննարկումների այն հարցի շուրջ, թե ի՞նչ քայլեր են պարտավորվել կողմերը կատարել իրենց երկրների բնակիչներին «խաղաղության նախապատրաստելու» համար, և ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված բանակցությունների այս ակտիվացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ի՞նչ հարցեր են կոնկրետ քննարկել նախարարները ավելի քան չորս ժամ տևած հանդիպմանը։ Եվ ինչո՞ւ է մշտապես ռազմատենչ հայտարարություններով աչքի ընկած, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարող, ավելին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող այս երկիրը հանկարծ պատրաստակամ դարձել երկխոսելու և ավելին՝ համաձայնել է ադրբեջանցիներին «նախապատրաստել խաղաղության»։ Ի՞նչ զիջումներ է դրա դիմաց արել հայկական կողմը։ Սրանք լուրջ հարցեր են, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջում։ Բայց մինչ այդ պետք է հասկանալ, թե միջազգային գործընկերների այդ լավատեսական հայտարարությունները, կոչերը պարզապես հակամարտող կողմերին խրախուսելո՞ւ համար են, թե՞ դրանք նաև արտացոլում են ինչ-որ տեղաշարժեր, գաղտնի պայմանավորվածություններ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որոնց մասին լայն հանրությունը տեղեկացված չէ։

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԿԱՆ

Քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը, օրինակ, կարծում է, որ ինչ-որ ակտիվություն բանակցային պրոցեսում կա։ Իհարկե, կողմերն առայժմ շատ հեռու են համապարփակ կարգավորման և խաղաղության պայմանագրի քննարկումից, բայց հնարավոր է, որ այդ երկարատև հանդիպումների ընթացքում քննարկել են կարգավորմանը վերաբերող ինչ-որ փաստաթղթեր, սևագրեր։

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Միջազգային բանավեճի «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովն, ընդհակառակը, որևէ առաջխաղացում ղարաբաղյան պրոցեսում չի տեսնում և համոզված է, որ այն չի էլ կարող լինել, չկան նախադրյալներ առաջընթացի համար, քանի որ հակամարտող կողմերի դիրքորոշումները ոչ թե պարզապես տարբեր են և հեռու են իրարից, այլ տրամագծորեն հակադիր են կամ ինչպես ասում են՝ փոխադարձաբար բացառող։ Իսկ հանդիպումները, շփումները, ինչպես նաև միջազգային հանրության ողջունող հայտարարությունները, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետի կարծիքով, զուտ դիվանագիտական քայլեր են։ Դա վերաբերում է թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, թե՛ Եվրամիության ներկայացուցչի հայտարարություններին և թե՛ Ռուսաստանի արտգործնախարարի հայտնած այն տեսակետին, որ Բաքվից հնչող հայտարարությունները լուծումներ գտնելու պատրաստակամության մասին արժանի են աջակցության, և ինքը հույս ունի, որ «հայ ընկերները կպատասխանեն դրան փոխադարձ պատրաստակամությամբ»։

«Կողմերի հանդիպումները, բանակցությունների վերսկսումը որոշակի երաշխիք են այն բանի, որ իրավիճակը չի գլորվում դեպի նոր ռազմական բախումներ, սրացումներ։ Ինձ թվում է՝ բոլոր կողմերի խնդիրը, առաջադրանքը ոչ թե հիմնախնդրի լուծումն է, այլ ստատուս-քվոյի պահպանումը, այսինքն՝ թույլ չտալ իրադրության վատթարացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Լուկյանովը՝ ավելացնելով, թե առկա այն մտավախությունները Հայաստանում, թե ինչ-որ դավադրություն է կազմակերպվում Ղարաբաղի շուրջ, և հայկական կողմին զիջումներ կարող են պարտադրել, անհիմն են։ Եվ դա վերաբերում է նաև Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտնի ուղերձին, թե խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուժեղ մանդատ» կունենա՝ «վճռական քայլեր անելու» ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

«Ինչ էլ Բոլթոնն ասի, միևնույն է, չկան հիմքեր ակնկալելու փոփոխություններ Ղարաբաղի հարցում։ Այո, Փաշինյանը նոր մարդ է, Հայաստանում նոր կառավարություն է ձևավորվել, շատ է փոխվել ներքաղաքական իրավիճակը, բայց ոչ մի կերպ կապված չի Ղարաբաղի հետ։ Տեղաշարժեր չկան ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից։ Այնպես որ, սա ընդամենը դիվանագիտական ծիսակարգ է»,- նշեց Լուկյանովը։

https://qfiles.qahana.am/images/christian/6905678/jrx6p8biidbaek8qu529.jpg

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Հիմա վերադառնանք մյուս կարևոր հարցին՝ հայկական կողմի դիվանագիտությանը բանակցային պրոցեսում։ Եթե Ադրբեջանը չի հրաժարվում իր պետականաշինության ընդհանուր փիլիսոփայությունից, որի հիմքում հայատյացությունն է ու էքսպանսիոն քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի նկատմամբ, ձգտումը յուրացնելու այն ամենը, ինչ հայկական է և կայանալու որպես ազգ, ինքնահաստատվելու հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հաշվին, եթե Բաքուն չի փոխում իր այն մոտեցումը, որ առավելագույնը կարող է ինքնավարություն կամ «ինքնակառավարման իրավունք» տալ Լեռնային Ղարաբաղին,- իսկ դա վերահաստատեց Ադրբեջանի արտգործնախարարը,- ինչո՞ւ է այս պայմաններում հայկական կողմը նահանջում իր դիրքերից, մի կողմ դնում բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության և շփման գծում վերահսկող մեխանիզմների ներդրման պահանջը՝ համաձայնելով սեփական ժողովրդին «նախապատրաստել խաղաղության»։ Ի վերջո, Հայաստանի՞ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, թե՞ Ադրբեջանի։

Այս դատողություններն, ի դեպ, անհիմն չեն։ Արդեն կան որոշ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի պետական մարմինները, կարծես, արդեն իսկ ակտիվորեն լծվել են Հայաստանի բնակչությանը «խաղաղության նախապատրաստելու» հանձնարարականի կատարմանը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումով հեռարձակվել է ռեպորտաժ՝ «Անցյալի բարեկամությունն ու ներկայի թշնամանքը» խորագրով, որն ամբողջությամբ տեղավորվում է խաղաղության մասին հայտարարված բանաձևի տրամաբանության մեջ։ Ռեպորտաժն այն մասին է, թե ինչպե՞ս են ազդել հայ-ադրբեջանական կամ, օրինակ, վրաց-օսական հակամարտությունները այս երկրներում ապրող ժողովուրդների և նրանց փոխհարաբերությունների վրա։

«Տեսեք, թե ինչ ռեպորտաժ են նկարել։ Տեսեք, թե ինչ կարոտով են այգեպարցիները խոսում այն օրերի մասին, երբ ադրբեջանական Ալիբեյլի գյուղ գնալ-գալ կար, իրար հետ աշխատել կար… Փորձագետն էլ է հաստատում, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը Գյանջայից նուռ կբերեն վաճառելու, ադրբեջանցիներն էլ այստեղից հայկական կոնյակ կտանեն»,- մեկնաբանել է Մելիք-Շահնազարյանը։

https://i.ytimg.com/vi/uE1ASDxcntM/maxresdefault.jpg

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքը շատ հստակ է հարցի վերաբերյալ՝ իհարկե, առաջին հերթին պետք է Ադրբեջանի բնակչությանը նախապատրաստել խաղաղության, ոչ թե հայերին։ Քաղաքագետը չի հավատում Ադրբեջանի հայատյաց ռեժիմի որևէ խոստման և համոզված է, որ «թուրքական ստրատեգիան» հայկական հարցի վերաբերյալ չի փոխվել, մնում է նույնը։ Իսկ դրա նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը։ Ուստի պացիֆիզմի այս քարոզը Շիրինյանը շատ վտանգավոր է համարում Հայաստանի համար՝ դա համեմատելով Հայաստանի առաջին հանրապետության անկման շրջանի հետ, երբ քեմալական Թուրքիայի դաշնակից բոլշևիկները Հայաստանում, հայկական բանակի շրջանում նույն խաղաղասիրական քարոզներն էին անում, թե «թուրքերը մեր եղբայրներն են», նրանք համաշխարհային սոցիալիստական հեղափոխության կողմնակից են, ուստի պետք չէ նրանց դեմ կռվել և այլն, և այլն։ Դրա հետևանքով հայկական բանակը, որն իր թվաքանակով գերազանցում էր հարձակվող թուրքական զորքին, բարոյալքվեց, կորցրեց իր մարտունակությունը, և թուրքերը հասան մինչև Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի)՝ հետագայում բոլշևիկյան իշխանությունների հետ ստորագրված պայմանագրերով ամրագրելով Կարսի մարզի և Սուրմալուի գավառի բռնակցումը Թուրքիային։ Երիտթուրքական զորահրամանատարների կողմից հիմնադրված Ադրբեջանն էլ, իհարկե, մյուս կողմից էր գործում և կրկին բոլշևիկյան Ռուսաստանի բարեհաճությամբ կարողացավ իր կազմին միացնել Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը։

Հետևաբար իրավիճակը պարտադրում է մեր ժողովրդին պատրաստել պատերազմի, ոչ թե խաղաղության։ Շիրինյանի կարծիքով՝ վերջին հանդիպմանը համանախագահների կողմից արտգործնախարարներին առաջարկված տարբերակը շատ վտանգավոր է հայկական կողմի համար, քանի որ այն նշանակում է Լեռնային Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակով վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանը նշեց հետևյալը․ «Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի պատերազմի։ Եթե խաղաղություն լինի՝ կստանանք։ Բայց ոչ ոք խաղաղությունը մեզ սկուտեղի վրա չի մատուցելու։ Իսկ այդ առաջարկված տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրվա ցանկությունն է։ Այդ տարբերակը նշանակում է որոշակի ինքնավարության կարգավիճակով Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ։ Բայց մի բան ասեմ՝ այն ենթատեքստը, որով հայկական կողմը իշխանությունից իշխանություն պտույտ է տալիս, կլոր կճուճի նման գալիս, կանգնում է նույն տեղը, իրականության մեջ ոչ թե ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, այլ ավելի ցածր կարգավիճակ է՝ ինքնակառավարում։ Այնպես որ, անկախ այն հանգամանքից՝ իշխանությունն ինչ է խոսում, ժողովուրդը պիտի հոգեբանորեն և նյութական ու այլ ռեսուրսներով պատրաստվի պատերազմի։ Չեմ ուզում ասել՝ վաղը պատերազմ կլինի, բայց այս ճանապարհը մեր ճանապարհն է։ Իսկ Մինսկի խմբի առաջարկած ճանապարհը մերը չի, Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհն է»։

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒՐԻՇ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

Շատ լավ հասկանալով հակառակորդի մտադրությունները՝ Լևոն Շիրինյանն ամեն դեպքում անհեթեթություն է համարում Բաքվի այն առաջարկը, թե կարող են «ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ» Ադրբեջանի կազմում։

«Ո՞ւմ են նրանք ինքնավարություն տալիս։ Տալիս են մի ժողովրդի, որը պատերազմով հաղթել է և իրենց հետ որևէ առնչություն չունի»։

Իսկ պաշտոնական Երևանի կրավորական կեցվածքը Շիրինյանը խիստ տարակուսելի ու անհասկանալի է համարում, որովհետև այս գործընթացի իրական նպատակը Հայաստանի հեղափոխական ոգին կոտրելն է, «գոլորշին հանելը» և մեր երկիրը նույն սկզբնակետ վերադարձնելը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար արվեց հեղափոխությունը։

«Ոչ թե մենք ենք համաձայնել «նախապատրաստվել խաղաղության», այլ երկրի իշխանությունը։ Այն էլ հարց է՝ իսկապես համաձայնե՞լ է, թե՞ խաղում է։ Պարզ չէ, որովհետև վարչապետը ոչ մի խոսք չի ասում՝ իր դիրքորոշմանը մնո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ ճանապարհը հայ ժողովուրդը մերժել է և մերժելու է, և իշխանության լեգիտիմությունն այստեղ որևէ դեր չի կարող խաղալ։ Իսկ ովքեր մտածում են, որ Ադրբեջանը փոխվել է կամ կարող է փոխվել, թող հիշեն ուղիղ 29 տարի առաջ՝ 1990 թ․ հունվարին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները։ Իսկ մենք պետք է ռեալիզացնենք հեղափոխության արդյունքը։ Ադրբեջանը հիմա փորձում է ոչնչացնել հեղափոխության պաթոսը, որն առաջացավ ժողովրդի ընդվզումից»,- նշեց Շիրինյանը՝ ավելացնելով, որ ներկայիս իրավիճակը շատ նման է 1920 թ․ ծանր իրավիճակին, որը հանգեցրեց հայկական պետականության կործանմանը և Հայաստանի մասնատմանը։

«1920 թվից հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվում՝ հանձնվել թուրքին։ Իսկ Ադրբեջանն էլ այն ժամանակվա պես ագրեսիվ է։ Ընդ որում, այդ շրջանում Ադրբեջանն ընդլայնեց իր սահմանները հայկական տարածքների հաշվին․ վերցրեց Նախիջևանը, հայաթափեց Դաշտային Արցախը, ոչնչացրեց ադրբեջանահայությանը։ Այս բոլորը Ադրբեջանի ձեռքբերումներն են։ Հայաստանի ձեռքբերումներն այդ 70 տարիների ընթացքում որո՞նք են եղել։ Չկա։ Մեր ղեկավարությունը, կարծես, միշտ տրամադրված լինի հանձնվելու։ Պատմությունն այնքան դաժան է․․․ Նոր գենոցի՞դ են ուզում։ Կարծում եմ՝ մենք պետք է մեր ժողովրդին պատրաստենք պատերազմի։ Ձեռքբերված այդ բանավոր պայմանավորվածությունները օրենք չեն, պայմանագիր չեն, ուստի հայկական կողմը պիտի անի այն, ինչ ձեռնտու է, և չանի այն, ինչ ձեռնտու չի։ Ադրբեջանը նույնիսկ զինադադարի պայմանագրի վրա է թքում։ Բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել՝ հայկական կողմը սկզբունքորեն նոր դիրքորոշում պիտի որդեգրի։ Այս ճանապարհը ջախջախման, բարոյալքման և ոչնչացման ճանապարհ է մեզ համար։ Եթե իշխանությունն այդ ճանապարհով գնաց՝ շատ արագ կկորցնի իր լեգիտիմությունը, և այդ դեպքում կարող եք այլևս չմտածել բարեփոխումների մասին։ Այսինքն՝ Ադրբեջանը ստրատեգիական հարց է լուծում։ Հայկական կողմն ի՞նչ է անում։ Այս իրավիճակում ամեն հայ, լինի օլիգարխ, հարուստ, աղքատ, գրագետ թե անգրագետ, պիտի հասկանա՝ հայ ժողովուրդն ունի մի տարբերակ՝ արդիականացնել պետությունը և պատրաստվել պատերազմի։ Հայ ժողովուրդը գոյության ուրիշ ոչ մի տարբերակ չի կարող ունենալ։ Բացառված է։ Կհաղթի, թե չի հաղթի՝ դա կարևոր չէ։ Ամեն դեպքում այլ ճանապարհ չկա։ Հիշեք՝ թուրքական ստրատեգիան չի փոխվել՝ ոչնչացնել Հայաստանը։ Դա նույնիսկ քննարկման կարիք չունի»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։

ԷԼԻՏԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ

Հարցին իր ուրույն ոճով անդրադարձել է նաև հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամեանը՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզն անվանելով «համաշխարհային դեմոկրատիայի» թշվառ պերճանքը։ Ըստ նրա՝ գերտերությունները, որոնք ինչպես հնում, այնպես էլ այսօր առաջնորդվում են իրենց կայսերական շահերով, փոքր երկրների ժողովուրդներին համարում են «անբան զանգվածներ», «բարի վայրենիներ», որոնց «սպիտակ ձյաձյաները» պիտի բացատրեն, թե որն է իրենց շահը։ Մինչդեռ ժողովրդի իրական իշխանության դեպքում և մասնավորապես մեր պարագայում թե՛ տեղական և թե՛ համաշխարհային էլիտաները պիտի պատրաստ լինեն հայ ժողովրդի պատվերը կատարելու, ոչ թե ժողովրդին պոստֆակտում պիտի նախապատրաստեն ինչ-որ որոշում «մարսելու»։

«Թվում է` շատ բարի նպատակ, իսկ իրականում «ժողովուրդներն» այստեղ ոչխարի հոտ են, որոնք ոչ թե պետք է նախապես որոշեն իրենց ճակատագիրը, իրենց դիրքորոշումը «խաղաղության» (և ցանկացած այլ խնդրի) վերաբերյալ, այլ «իմաստուն առաջնորդների» կողմից և «միջազգային հանրության» բարձր հովանու ներքո «նախապատրաստվեն», «խելքի բերվեն», «կրթվեն»:

Այս սխեմայի մեջ, որը միայն անվանապես է ընդունում ժողովուրդների ինքնիշխանությունը, ժողովուրդներն իրականում «անբան զանգվածներ» են, «բարի վայրենիներ», որոնք իրենք իրենցով չեն հասկանում ոչ իրենց շահը, ոչ էլ իրենց ուզածը: Դրա համար էլ պետք է «սպիտակ ձյաձյաները» նրանց «նախապատրաստեն», «բացատրեն», թե ո՛րն է իրականում իրենց լավը:

Ժողովրդի իրական իշխանության դեպքում ոչ թե ժողովուրդն է պոստֆակտում նախապատրաստվում ինչ-որ որոշում «մարսելու», այլ ինքն է որոշում և պատվիրում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոսը։

Հրանտ Տեր-Աբրահամեանը շարունակում է վստահ լինել, որ Փաշինյանի կառավարությունը չի պատրաստվում որևէ անզգույշ քայլ անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց ամեն դեպքում հիշեցնում է, որ չնայած ամերիկացի պաշտոնյայի պնդումներին՝ ժողովուրդը, որն ընտրել է Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին, չի տվել նրան որևէ մանդատ, լիազորություն՝ կապված Արցախի հարցի լուծման հետ։ Դա վերաբերում է թե՛ նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններին և թե՛ դեկտեմբերյան ընտրություններին։

«Իհարկե, նման դեպքերում կեղծ դեմոկրատիայի քրմերն ասում են, թե եթե ընտրել է, ուրեմն ավտոմատ էլ մանդատ է տվել: Սա պարզմիտ, մանկական խորամանկություն է: Ապրիլին ժողովուրդը տվել է միայն իշխանափոխության և երկրում արդարություն հաստատելու մանդատ: Դեկտեմբերին նույնպես ոչ ոք չի քվեարկել այլ բանի համար, քան ներկայացվել է «Իմ քայլի» ծրագրով և քարոզչությամբ: Այնպես որ, ոչ թե ժողովուրդները պետք է նախապատրաստվեն ինչ-որ բանի, այլ էլիտաները (տեղական թե համաշխարհային) պետք է նախապատրաստվեն հայ ժողովրդի պատվերները կատարելուն: Ու սա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղյան հարցին: 80 տոկոս ձայն ստացած ուժի ներկայացուցիչները հատկապե՛ս իրավունք չունեն լինել պարզապես ևս մեկ քաղաքական հոսանք, ևս մեկ կուսակցություն, այլ կարող են և պարտավոր են ներկայացնել բացառապես մեծամասնության, բայց ոչ երբեք իրենք իրենց շահերը, տեսակետներն ու դիրքորոշումները», – գրել է հրապարակախոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում