Monday, 11 12 2023
20:00
Հունգարիան հասավ նրան, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթում չներառվեն նավթն ու «Պակշ -2» ատոմակայանը
19:50
Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին
19:20
ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսումԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։ Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։ UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»: Սպասվում է, որ «2023 թվականին ապրանքների առևտուրը կկրճատվի մոտ 2 տրիլիոն դոլարով կամ 8 %-ով, մինչդեռ ծառայությունների առևտուրը պետք է աճի մոտ 500 միլիարդ դոլարով կամ 7 %-ով»: UNCTAD-ում արձանագրել են, որ 2024 թվականի համար «համաշխարհային առևտրի կանխատեսումը մնում է շատ անորոշ և, ընդհանուր առմամբ, հոռետեսական»: Սպասվում է, որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, պարտքի բարձր մակարդակը և լայնորեն տարածված տնտեսական անկայունությունը բացասական ազդեցություն կունենան համաշխարհային առևտրի կառուցվածքի վրա: UNCTAD-ում պարզաբանել են, որ 2023 թվականին համաշխարհային առևտրում անկում է դիտվել զարգացած երկրներում պահանջարկի նվազման, Արևելյան Ասիայի երկրների տնտեսության թույլ ցուցանիշների և հումքային ապրանքների գների նվազման պատճառով։ Այս գործոնները միասին նպաստել են ապրանքների առևտրի զգալի կրճատմանը: Եվ հակառակը, ծառայությունների առևտրում 2023 թվականի մեծ մասի ընթացքում դիտվում է աճ։ Առևտրի անկումն ավելի ընդգծված է եղել զարգացող երկրներում: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները
Երբ գալիս է Էրդողանը
70 անգամ ՆԳՆ-ից ներողություն կխնդրեմ, եթե ասեն` ինչու՞ են պարեկները ներգրավվում ոչ իրենց գործում
18:50
Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը ծովային միջանցք են ստեղծել
Փաստաբանը ճնշում է բանեցնում դատավորի վրա. դատախազ
ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Պուտինը կարող է նոր քարտեզներ նկարել, մենք իրավունք չունենք էյֆորիայի մեջ ընկնել
Գագիկ խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ
«Կամ կամ»-ը շատ վտանգավոր է. ռուսներին չենք կարող մեկ օրում ճանապարհել, պիտի չեզոք լինենք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանին առիթ տալ պետք չէ, բայց պետք չէ նաեւ տալ «ինդուլգենցիա»
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
17:40
Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
17:30
Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Ի՞նչ անել, երբ շունը հարձակվում է. վարքի կանոնները
Երեխա է զոհվել, բայց պատասխանատվություն կրող չի եղել. Երևանում շատացել են կծման դեպքերը
17:20
«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն
Քավության նոխազը թափառողներն են, բայց ավելի շատ հարձակվում են ընտանի կենդանիները
«Բալասանյան»-ի հետ հուշագիրը խզած ՔՊ-ն անվստահություն չի հայտնի Գյումրիի քաղաքապետին
17:10
Հնդկաստանը մտադիր է ռազմական նշանակության 100 տիեզերական արբանյակ արձակել առաջիկա ութ տարում. The Times of India
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
17:00
Բայրամովն ու Միշելի գլխավոր խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները

Մամեդյարովը թող պատասխանի մորթված թալիշցիների համար․ Ադրբեջանն ուզում է Արցախը առանց հայերի

Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում զգալիորեն փոխել է իր հռետորաբանության տոնայնությունը և անում է որոշ հայտարարություններ, որոնք իսկապես շատ տարօրինակ են թվում ու Ադրբեջանի ագրեսիվ, հակահայ քաղաքականությանը ոչ այնքան բնորոշ։ Սա, կարծես, նոր մարտավարություն է, երկակի խաղ, որի միջոցով Բաքուն փորձում է թե՛ դիվանագիտական ու ներքաղաքական միավորներ վաստակել և թե՛ ներազդել ղարաբաղյան հարցի հանդեպ չափազանց զգայուն հայ հանրության վրա, որին առանց այդ էլ վերջին ամիսներին նախկին վարչակարգին մաս կազմած հայտնի ուժերը փորձել են մոլորեցնել՝ շահարկելով ղարաբաղյան հարցը ներքաղաքական նպատակներով և վախ ու կասկածներ ներշնչելով, թե Արցախի հարցի հետ կապված ինչ-որ «դավադրություն» է նախապատրաստվում Միացյալ Նահանգների կողմից, որին մասնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շահնազարյանի և ընկերների լավությունը Բաքվին

Հանրապետական կուսակցության, Դաշնակցության ներկայացուցիչներն իրենց այս մեղադրանքը հիմնավորելու համար հիմնականում հղում էին անում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտնի կոչին՝ ուղղված Փաշինյանին, որ Հայաստանի վարչապետն ընտրություններում հաղթելու դեպքում կարող է «վճռական քայլեր» անել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի անզգույշ հայտարարությանը ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։

Ադրբեջանն իր հերթին փորձում է որոշակի լավատեսական ֆոն առաջացնել ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարների առնչությամբ՝ հայտարարելով, թե հայ-ադրբեջանական հակամարտության համար ստեղծվել է «բարենպաստ իրավիճակ», կամ որ Ադրբեջանի արտգործնախարարը Միլանում կայացած հանդիպմանը երկար ժամանակահատվածից հետո առաջին անգամ «փոխըմբռնման» է հասել իր հայ գործընկերոջ հետ։ Ու քանի որ Բոլթոնի ու Շահնազարյանի, Հրանտ Մարգարյանի և այլոց վերոնշյալ հայտարարությունները տեղեկատվական այնպիսի ազդեցություն էին ունեցել Հայաստանի հանրային կարծիքի վրա, այնպիսի մակարդակի էին բարձրացրել կասկածամտությունը «Ղարաբաղը հանձնելու» դավադրության վերաբերյալ, այնպիսի վախեր ու բացասական սպասումներ էին առաջացրել, որ վարչապետ պաշտոնակատար Փաշինյանի տված մեկնաբանությունը պետք չէ «տիտանական եզրակացություններ» անել ադրբեջանական կողմի ընդամենը մեկ լավատեսական հայտարարությունից, բնականաբար, լիովին չփարատեց եղած կասկածները։ Եվ Բաքուն, բնականաբար, փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ հաշվի առնելով նաև ոչ այնքան բարենպաստ միջազգային իրադրությունը Հայաստանի շուրջ, մասնավորապես խնդիրները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ, Ռուսաստանի անթաքույց ճնշումները Հայաստանի նկատմամբ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո և այլն։

«Բարձր մակարդակի ինքնավարություն» ԼՂ-ին

Այս խորապատկերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում ասելով, թե իր երկիրն ինչպես այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիների անվտանգությունն է ապահովում, այնպես էլ պատրաստ է «նույնն անել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների նկատմամբ՝ իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», և «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց»։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև ավելացրել է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ հայրենի օջախներ»։

«Հակամարտության կարգավորումից հետո, իհարկե, այս երկու համայնքները [հայկական և ադրբեջանական] պետք է ապրեն միասին։ Հենց այդ պատճառով կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների կապերի վերականգնումն ու այդ շփումների խրախուսումը»,- ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարն իր այս հայտարարությամբ, ըստ էության, վերահաստատում է հակամարտության ամենասկզբից որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որ Ադրբեջանի առավելագույն զիջումը Ղարաբաղի հարցում կարող է լինել արցախահայությանը «բարձր մակարդակի ինքնավարություն» տրամադրելը, այսինքն՝ մի կարգավիճակ, որը Արցախի հայ բնակչությունն ունեցել է մինչև 1988 թվականը և որից էլ սկսվել է հակամարտությունը։ Բնականաբար, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում խոսք անգամ չի կարող լինել նման մոտեցումը քննարկելու մասին, որովհետև եթե ինքնավարությունն ապահովեր արցախահայության անվտանգ ու խաղաղ զարգացումը սեփական հողում, չէր լինի նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) մարզային խորհրդի 1988 թ․ փետրվարի 20-ի հայտնի որոշումը՝ դիմելու Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին վերամիավորելու խնդրանքով, չէր լինի ղարաբաղյան շարժումը ու չէր լինի զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որն ավարտվեց Արցախի ազատագրմամբ։ Ու եթե նույնիսկ Մամեդյարովի այս խոսքերը, Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, թե Ադրբեջանը 2019-ին ղարաբաղյան կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի, արվել են այսպես ասած՝ «ներքին սպառման համար»՝ Ադրբեջանի բնակչությանը հույսեր տալու նպատակով, ամեն դեպքում սա կոնկրետ հաղորդագրություն է նաև հայկական կողմին, թե որն է Ադրբեջանի իրական մոտեցումն այս հարցում։

Մամեդյարովի ցանկությունը այդպես էլ կմնա ցանկություն

Արցախում բարձր են գնահատել Ադրբեջանի «մեծահոգությունը»՝ հեգնանքով ավելացնելով, որ «ամանորյա նվերը» թերի է, և պետք է նաև ասեին, որ Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կնշանակվի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը, որը 2004 թվականին կացնահարել էր հայ սպային։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասել է, որ Մամեդյարովի հայտարարությունը Բաքվի հայատյաց, նացիստական, ռևանշիստական քաղաքականության դրսևորումն է, ու քանի որ Բաքուն չի փոխում իր դիրքորոշումը, Մամեդյարովի ցանկությունները այդպես էլ կմնան ցանկություն ու երազանք։

Երևանը զսպվածության կոչ է անում

Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանել է նաև Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կոչ անելով ադրբեջանական կողմին զսպվածություն ցուցաբերել հանրային հայտարարություններում՝ սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, Ադրբեջանը անկեղծ ցանկություն ունի պահպանելու իր հանձնառությունը դրանց նկատմամբ։ Դա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական տեսակետները որպես նախապայման ներկայացնել։

«Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

http://nyut.am/timthumb.php?src=http://nyut.am/disk/17-10-16/0bebaedb162ab60599e712ea75377f20.jpg&w=600&h=400

Պացիֆիստ լինելն անթույլատրելի ճոխություն է

Հայ փորձագետներից շատերը, սակայն, կարծում են, որ պետք էր ավելի կոշտ պատասխան տալ Ադրբեջանի խառնակչական հայտարարություններին, և ընդհանրապես «զիջումներ» կամ «փոխզիջումներ» բառերը պիտի դուրս գան գործածությունից և դառնան տաբու, քանի որ Բաքուն հերթական անգամ ցույց տվեց, որ որևէ ցանկություն չունի փոխզիջումների գնալու և Արցախի ու Հայաստանի հետ փոխադարձաբար ընդունելի համաձայնության հասնելու, որն իրական ու երկարատև խաղաղություն կապահովի տարածաշրջանում։ Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Ադրբեջանը խաղում է այն հանգամանքի վրա, որ Հայաստանում որոշակի անվստահություն կա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական պրոցեսի նկատմամբ, և փորձում է ազդել հայ հանրության, ներհայկական օրակարգի վրա։ Վերլուծաբանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ բարոյական ու արժեքային պատճառների հետ մեկտեղ՝ կան նաև օբյեկտիվ ու իրատեսական պատճառներ, թե ինչ վտանգ է պարունակում նույնիսկ մեկ կամ կես շրջանի, մեկ բնակավայրի զիջումը Ադրբեջանին։ Դա հսկայական ինժեներական, պաշտպանական ենթակառուցվածք է, որը կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում, և որի վրա հարյուրավոր միլիոններ են ծախսվել, և նույնիսկ մեկ շրջանի զիջումը մի քանի անգամ կթուլացնի Արցախի պաշտպանությունը և կբազմապատկի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Նույնը վերաբերում է նաև երրորդ երկրների կողմից հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, որի դեպքում, ռազմական փորձագետի խոսքերով, հայկական կողմը կկորցնի վերահսկողությունը կոնֆլիկտի նկատմամբ։

«Կարծում եմ՝ այս իրավիճակում պարզապես հիմարություն և միամտություն կլինի հայ հանրության կողմից ինչ-որ «բարենպաստ», բարի սցենարների հույս ունենալ։ Եվ ներկայիս Հայաստանում պացիֆիստ լինելը ևս, ցավոք սրտի, այնպիսի ճոխություն է, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ, քանի որ մենք շատ լավ հիշում ենք, որ ընդամենը երկու տարի առաջ լուրջ ռազմական բախումներ եղան, Ադրբեջանը խախտեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Ադրբեջանի ղեկավարության խոսքերն իրականում ոչ մի նշանակություն չունեն, որովհետև նման ջերմացում կամ ագրեսիվ հռետորաբանության նվազեցում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ 2011 թվականին էլ նման ջերմացում եղավ, որն ի վերջո որևէ արդյունք չտվեց, և հետո կրկին սկսվեցին բախումները սահմանին»,- մեկնաբանեց Ներսիսյանը՝ ավելացնելով, որ ներկայիս հանգիստ, խաղաղասիրական վիճակը երկար չի տևի, և ամենայն հավանականությամբ կրակոցները կրկին կշատանան շփման գծում։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանի համար ակնհայտ կդառնա, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ զիջման գնալ։

«Այս անգամ, կարծում եմ, Ադրբեջանն այլ խաղ է խաղում։ Նա փորձում է ստիպել հայկական կողմին ապակառուցողական դիրքորոշում դրսևորել։ Ամեն դեպքում Հայաստանն իրավունք չունի որևէ զիջումներ անելու՝ առավել ևս այնպիսի անիրական ու անորոշ բաների դիմաց, ինչպիսին են Արցախի ժամանակավոր կարգավիճակն ու հետաձգված հանրաքվեն»։

https://gdb.rferl.org/FA199407-378E-44D6-9B8F-81A565A6C119_cx0_cy7_cw0_w1023_r1_s.jpg

Մամեդյարովը թող պատասխան տա Թալիշի համար

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ևս հիշեցրեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան 2016 թ․ ապրիլին և ադրբեջանական զինուժի վայրագությունները գերեվարված հայ դիրքապահների ու խաղաղ բնակիչների նկատմամբ, որը հերթական անգամ ցուցադրեց Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությունը հայության հանդեպ ու առավել ակնառու դարձրեց այն, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայությունը ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ կլինի։ Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունն ընդգծեց, որ այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նույն կարծիքին է նաև Վլադիմիր Եվսեևը, որն անհեթեթ է համարում Մամեդյարովի այն պնդումը, թե հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել միասին։

«Նրանք, ովքեր շատ միամիտ են, պիտի հիշեն 2016 թվականի ապրիլը և Թալիշ գյուղում տեղի ունեցածը։ Ադրբեջանցիները երեք ընտանիք մորթեցին Թալիշում։ Այս ընտանիքները չլքեցին Թալիշը՝ միամտաբար կարծելով, թե ադրբեջանցիները նրանց ձեռք չեն տա, որովհետև իրենք խաղաղ բնակչություն են։ Սա պատասխան է Ադրբեջանի արտգործնախարարին։ Թող նա պատասխան տա Թալիշում մորթված, խոշտանգված հայերի համար։ Թող պատասխանի այն մարդկանց, որոնք այժմ ապրում են Ալաշանում, որտեղ տեղափոխվել են Թալիշից։ Թող պատասխանի այն փախստականներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց հայրենի գյուղը։ Անվտանգություն ապահովելու մասին խոսելուց առաջ, նախ, թող դրա մասին մտածի։ 2016 թ․ ապրիլին ի ցույց դրված ատելության պայմաններում Ադրբեջանը որևէ անվտանգություն չի կարող ապահովել հայերի համար։ Կլինի նոր ցեղասպանություն։ Դրա մասին է խոսքը։ Դա պարզապես սուտ է։ Ես չեմ հավատում դրան և կարծում եմ, որ եթե նմանատիպ հայտարարություններն իրականություն դառնան՝ կհանգեցնեն նրան, որ ոչ միայն անվտանգության գոտում, այլև բուն Արցախի Հանրապետությունում մեկ հայ անգամ չի մնա։ Ահա այսպիսի «անվտանգություն» կլինի։ Անվտանգություն՝ առանց հայերի։ Չէ՞ որ ինքն էլ է հասկանում, որ եթե այդ տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այնտեղ հայ չի մնա։ Ադրբեջանը չի պատրաստվում հայերի անվտանգությունն ապահովել։ Կլինի զանգվածային ցեղասպանություն, իսկ փրկվածները ստիպված կլինեն լքել Արցախը։ Ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել տարածքները՝ ներառյալ Ստեփանակերտը։ Պետք է շատ հստակ դա հասկանալ։ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Եվսեևը՝ ընդգծելով, որ հայերն ու ադրբեջանցիները Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող ատելության, հայատյացության պայմաններում չեն կարող միասին ապրել։

«Հայերն ու ադրբեջանցիները չեն կարող միասին ապրել։ Ես դրան չեմ հավատում։ Հիմնախնդիրը լուծելու համար նախ և առաջ պետք է նվազեցնել լարվածությունը շփման գծում, պետք է մի շարք քայլեր ձեռնարկել, որից հետո միայն կարելի է քննարկել միասին ապրելու հնարավորությունը։ Այսօր ատելության մակարդակն աներևակայելի մակարդակի է հասել, սպառազինությունը կրակի հեռավորության վրա է, Ստեփանակերտին համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներով հարվածելու վտանգը պահպանվում է։ Ներկայիս համեմատական խաղաղությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պարզապես սպասում է ավելի բարենպաստ պահի՝ ուժային օպերացիա սկսելու համար։ Ես դրանում համոզված եմ»,- ավելացրեց ռուսաստանցի փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում