Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Թավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով. «Երկիր ծիրանի»

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելու Հայկ Մարությանի, իսկ մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությունը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Այս մասին ասված է «Երկիր ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանրային իշխանությունների ներկայացուցիչների վարձատրությունը հանրային գումարներից` պետական բյուջեից, չի կարող լինել կամայական և առանց oրենքով նախատեսված հիմքի: Ներկայիս գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իբրև Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ նրա կողմից նշանակված մարզպետները և նրա կողմից ըստ էության նշանակված Երևանի քաղաքապետը կատարել են գործողություններ, որոնք բնութագրվում են որպես կոռուպցիոն գործարքներ:

Թավշյա կոռուպցիայի երկու դեպքերի նկարագրությունը, որոնցից մեկը առընչվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված գործողությանը` քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելուն, իսկ երկրորդը մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությանը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Հայկ Մարությանի դեպքում դեռ պարզ չէ նա ում է պարգևատրել, որքան և ինչ սկզբունքով (Հայկ Մարությանը պարգևատրված անձանց անունները, նրանց տրված գումարի չափը գաղտնի է պահում): Հայկ Մարությանի կողմից կատարված գործողության իրավակարգավորումը պետք է տեղի ունենար Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքով և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, մինչդեռ այս ընթացակարգերի պահպանման վերաբերյալ Հայկ Մարությանը ապացույց չի ներկայացրել: Նրա կողմից կատարված պարգևատրումների վերաբերյալ օրենքով նախատեսված ինչ չափանիշ է կիրառվել պարզ չէ:

Երկրորդ դեպքում` մարզպետների գործողությունները որպեսզի կրեն օրինական բնույթ. նրանք պետք է` պետական պաշտոն զբաղեցնող անձին (հանրային ծառայողին) պետական բյուջեից` այսինքն հանրային միջոցներից տրամադրեն պարգևատրում օրենքով նախատասված հիմքով: Տվյալ դեպքում մարզպետները պետք է ղեկավարվեին Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, որը սահմանում է հետևյալը. Պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Մինչդեռ պարգևատրում ստացած անձանց ծառայողական գործունեության կատարողականի գնահատականը, նրանց կողմից հատուկ առաջադրանքներ և որակյալ գործունեության արդյունքը արձանագրված չէ:

Համաձայն Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետևանքով պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի` ինչը պահանջում է օրենքը:

Օրինականության սկզբունքի ոտնահարմամբ հանրային գումարների կառավարումը, և նախորդ իշխանության ժամանակ, և այսօր արձանագրում է չարաշահումներ, որը բնութագրվում է, հանրային միջոցների յուրացում` կոռուպցիա, պետության կառավարման բարձր օղակներում:

Ցավալի է, սակայն փաստ, 2018 թվականի ապրիլյան Մեծ Համահայկական ընդվզումից հետո էլ կոռուպցիան Հայաստանում շարունակում մնալ պետական կառավարման բարձր մակարդակում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 9 ամսյա գործունեությունը և մեղադրում նրան Հայաստանում գործող շուրջ քառորդդարյա բռնապետական համակարգի շարունակականությունը ապահովելու հանցագործության մեջ, որը տեղի է ունենում նաև պետական կառավարման բարձր մարմիններում կոռուպցիոն գործարքների իրականցման միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում