Friday, 17 07 2026
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

ՀՀ կառավարության կողմից նախապատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է. Սվիտալսկի

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով: Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, մինչ այժմ ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել:

«Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա): Սովորաբար բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2-2.5 տարի: Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է:

Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ-պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին: Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին:

Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան: Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել»,-ասել է Սվիտալսկին:

Դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ-ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած Ճանապարհային քարտեզի նախագծից, Սվիտալսկին արձագանքեց. «Հայաստանի կառավարությունը Եվրոպական միությանը ներկայացրել է Ճանապարհային քարտեզի նախագիծը, եւ այն ներկայում ուսումնասիրվում է Բրյուսելում: Մենք խոստացել ենք տրամադրել մեր մեկնաբանությունները մինչեւ հունվարի վերջ: Այս պահին կարող եմ նշել, որ Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը շատ տպավորիչ է: Այն ավելի քան 100 էջ է՝ բաղկացած 300 գործնական քայլերից, որոնք կառավարությունը նախատեսում է ձեռնարկել:

Միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է եւ նախարարությունները լրջորեն մտածում են՝ ինչպես իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթները:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը շատ բարդ գործընթաց է լինելու: ԵՄ-ն հատկացրել է մի քանի միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը համաձայնագրի իրագործման գործում: 2018թ. ապրիլի եւ մայիսի իրադարձություններից հետո մենք նոր կառավարությունից ստանում ենք շատ հանձնառու հայտարարություններ առ այն, որ նրանք լրջորեն են տրամադրված եւ կարծում են, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստեղծում է լավ շրջանակ բարեփոխումների համար:

Ներկայում մենք Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցում ենք արդյունք ունենալու համար, որը կլինի իրապես լավ եւ իրատեսական, բայց միաժամանակ հավակնոտ Ճանապարհային քարտեզը: Այն կընդունվի ավելի ուշ՝ հավանաբար գարնան սկզբին, բայց նույնիսկ հիմա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում