Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը թեկնածուին խնդրեց նշել այն երեք կարևորագույն ոլորտները, որտեղ բյուջեն պետք է շռայլ լինի:
Ի պատասխան՝ Մանե Թանդիլյանը նշեց կրթությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական համակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































