Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները, որոնք կարիերան արել են ճակատագրեր խեղելով

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է փաստաբան Վահե Գրիգորյանը:

-Հարգելի՛ Վահե, Ձեր տպավորությամբ՝ Մարտի 1-ի գործն իր հունո՞վ է ընթանում:

-Մարտի մեկի գործով նախաքննությունն ընթացքի մեջ է, և որքանով տեղեկացված ենք պաշտոնական քննության ընթացքի մասին, այն ծավալվում է տարբեր ուղղություններով, բայց կոնկրետ սպանությունների մասով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում գործում նորություններ չկան կամ ես տեղեկացված չեմ: Համենայնդեպս բոլոր այն ուղղությունները, որոնցով Մարտի մեկի գործով քննվում են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են սպանությունների կոնտեքստի և հանգամանքների հետ:

-Չե՞ք նկատել այնպիսի փոփոխություններ, որոնք այս պահին կարող են համարվել խոչընդոտ կամ ձգձգման միտում գործում:

-Ո՛չ:

-ՄԻԵԴ-ի վճիռներին վստահաբար հետևում եք, ի՞նչ է զարգանում այստեղ:

-Ոչ այնքան ՄԻԵԴ-ի վճիռների ընթացքն է այս պահի դրությամբ հիմնական ուշադրության առարկա Հայաստանի հանրության համար, որքան այդ վճիռների կայացման ընթացքը ՀՀ-ում: «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով կայացված վճռով շատ էական հանգամանքներ իրավական գնահատականներ ստացան Եվրոպական դատարանի վճռով, որոնք այդ վճռի այստեղ կատարման ընթացքում պետք է արտացոլվեն նաև մեր պետական դատական ակտերում: Պարոն Սաղաթելյանի անունից Վճռաբեկ դատարան է ներկայացվել նոր հանգամանքով վճռաբեկ բողոք, որը քննության փուլում է: Վստահ եմ, որ ընդունելի կհամարվի և քննության արդյունքում կբեկանվեն իր դեմ կայացված դատական ակտերը: Հետաքրքիր է, որ նույնաբովանդակ վճռաբեկ բողոք է ներկայացվել նաև Գլխավոր դատախազության կողմից, սա մի աննախադեպ իրողություն է, երբ երկու կողմերն էլ վճռաբեկ բողոք են բերել՝ այսինքն՝ դատավարության երկու կողմն էլ՝ և՛ պաշտպանությունը, և՛ մեղադրանքի կողմը դատարանների նախկինում կայացրած ակտերը վերանայելու պահանջ են ներկայացրել:

-Դա ինչի՞ մասին է վկայում:

-Դա առաջին հերթին վկայում է այն մասին, որ, ինչպես բոլորս գիտենք, դատական իշխանության կողմից 2008թ. Մարտի 1-ի գործերով «արդարադատությունը» եղել է ոչ այլ ինչ, քան այդ պահի դրությամբ քաղաքական իշխանության քարոզչության ուժային բաղադրիչը, այնտեղ ոչ մի արդարադատություն չի եղել, արդար դատաքննության որևէ երաշխիք պահպանված չի եղել:

-Այսինքն՝ ՄԻԵԴ-ը հաստատում է, որ տվյալ ժամանակի իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացրել:

-Դա ուղղակիորեն բխում է վճռից, իհարկե:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում