Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Մենք ուշի-ուշով հետևում ենք. ԼՀԿ-ն չի բացառում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ կրկին հանդես գալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան»  խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

– Պարոն Գորգիսյան, 2017 թվականին ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես եկավ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ, որն այն ժամանակ պաշտպանում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նորընտիր ԱԺ-ի ԼՀ խմբակցությունը առաջարկում է ստեղծել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր այդ նախաձեռնությունը, և արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկայում նորից հանդես գաք ԵԱՏՄ-ին Հայաստանի  անդամակցությունը դադարեցնելու առաջարկությամբ։

Մենք այն ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՏՄ-ին  անդամակցությունը չի բխում Հայաստանի շահերից։ Հիմա նոր իշխանությունները պնդում են, որ մեր անդամակցությունը կօգտագործեն ի շահ Հայաստանի, և մենք սպասում ենք՝ տեսնելու արդյունքները։ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրները շատ են, և այդ խնդիրները մենք ստիպված ենք տարբեր ոչ ֆորմալ հարթակներում բարձրաձայնել, որոնք նախատեսված չեն այդ խնդիրների բարձրաձայնման համար։ Բայց եթե մենք շարունակում  ենք մնալ ԵԱՏՄ անդամ, ապա պետք է լինի մշտական կառույց, որը կզբաղվի ԵԱՏՄ-ի բոլոր խնդիրներով, պետք է օգտագործվեն խորհրդարանական դիվանագիտության բոլոր օղակներն ու լծակները այդ խնդիրներին լուծումներ առաջարկելու համար։ Մենք ունենք  Եվրաինտեգրման հանձնաժողով,  պետք է ունենանք նաև ԵԱՏՄ հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստան-ԵԱՏՄ հարցերով։

– Ձեր առաջարկը իշխանությունների կողմից կարծես ընդունվել է, բայց հանձնաժողովի հարցով նախապատվությունը, մամուլի հրապարակումների համաձայն, տրվում է ԲՀԿ-ին։ Սա Ձեզ համար ընդունելի՞ է։

Ինչ-որ մեկը չի կարող նախապատվություն տալ նախագահության հարցում, կա Դոնթի  բանաձև, որով բաշխվում են բոլոր հանձնաժողովների նախագահությունները, և խմբակցությունները իրենք են ընտրում, թե որ հանձնաժողովն են ուզում  նախագահել։ Դեռ վերջնական ցուցակը չկա, թե քանի հանձնաժողով և որ հանձնաժողովները պետք է լինեն, երբ դա վերջնական հրապարակվի, ապա ըստ այդմ՝ Դոնթի բանաձով կորոշվի, թե որ հանձնաժողովը ով է նախագահելու։

– Եթե  այս իշխանությունների օրոք ևս առաջանան խնդիրներ ԵԱՏՄ-ում և լուծումներ չստանան, հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի անդամակցության դադարեցման մասով նորից նախաձեռնությամբ հանդես գալ։

– Մեր բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները մշտապես բխել են Հայաստանի Հանրապետության շահերից։ Եթե մենք ինչ-որ պահի համարենք, որ Հայաստանի Հանրապետության շահերից բխում է ԵԱՏՄ-ից դուրս գալը, ապա չենք հապաղի նորից  այդ նախաձեռնությամբ հանդես գալ։ Կրկնում եմ՝ եթե դա բխի ՀՀ քաղաքացու շահերից։ Այժմ պետության ղեկավարը նշում է, որ Հայաստանի շահերից է բխում մնալ ԵԱՏՄ-ում, մենք ուշի-ուշով հետևում ենք՝ տեսնելու այդ շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում