Ֆրանսիայի Բրետան շրջանի Մինհի Թրեգյեր գյուղում ընտանի ճագարների դաժան սպանությունների նոր միջադեպեր են գրանցվել`այդպիսի հանցագործությունների շարքից հետո, որոնք առաջին անգամ տեղի են ունեցել այս տարվա մարտին, հաղորդում է The Guardian-ը:
Մարտից ճագարների ֆերմաներում ավելի քան 100 կենդանի է սպանվել: Վկաների խոսքով՝ տեսել են գլխարկով և երկար բաճկոնով մարդու, որը լքել է հանցանքի վայրը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը ոչ մի ապացույց չի թողնում, սակայն ամեն անգամ գողանում է ճագարներին, նրանց դաժանորեն սպանում, իսկ հետո գետնին գցում:










































