Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Սերժ Սարգսյանի մտերիմը թեև հյուպատոս էր, բայց երբեք համայնքում չէր լինում. Ինչու է Սարկիսովների նկատմամբ հետախուզում հայտարարվել

«ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարների՝ ռուսաստանաբնակ գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել։ Եղբայրները մեղադրվում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առավել խոշոր չափի կամ խմբակային խարդախություն: Հոդվածը նախատեսում է 5-12 տարվա ազատազրկում։

Ովքե՞ր են Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները։ Սերգեյ Սարկիսովը 2013-ի սեպտեմբերին նշանակվեց Լոս Անջելեսում Հայաստանի նոր գլխավոր հյուպատոս, եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը, նույն թվականի հուլիսին նշանակվեց Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ Եղբայրները զբաղեցնում են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 74-րդ հորիզոնականը։

ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվեց Արմեն Բայբուրդյանը։ Մինչ Արմեն Բայբուրդյանի նշանակումը՝ կարծիքներ էին հնչում, որ Լոս Անջելեսում մենք հյուպատոս չենք ունեցել, քանի որ Սերգեյ Սարկիսովը գրեթե չի եղել Լոս Անջելեսում, հիմնական գործունեությունը ծավալել է Ռուսաստանում։

«Նա շատ հազվադեպ էր լինում Լոս Անջելեսում, կարելի է ասել՝ գրեթե աշխատանքի չէր գալիս։ ՌԴ քաղաքացի էր, ուներ խոշոր ապահովագրական ընկերություններ ՌԴ-ում, բնականաբար, ժամանակ չուներ հյուպատոսական գործերով զբաղվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ, «30 րոպե Արթուր Սահակյանի հետ» ծրագրի մեկնաբան, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանը։

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին զուգընթաց՝ ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես բողոքի ցույցեր էին իրականացնում։ Արթուր Սահակյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ շրջանառության դրված բողոք-պահանջագրերից (petitions) մեկով տեղի հայությունը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել շատ կտրուկ գործողությունների դիմել և ԱՄՆ-ից վտարել հայկական դրոշի տակ հանդես եկող բոլոր դիվանագիտական պաշտոնյաներին, որոնք կապված են Ռուսաստանի և պաշտոնական Կրեմլի հետ:

«Գուցե նա լավ մարդ է, բայց նա կապ չունի համայնքի հետ և նաև Հայաստանի հետ էլ կապ չունի»,- հավելեց Արթուր Սահակյանը։

Նա նշեց, որ կարծիքներ էին հնչում, որ երևի ինքը բիզնեսներ ունի Լոս Անջելեսում, և նրան այս պաշտոնը պետք է, որպեսզի ունենա անձեռնմխելիություն, բիզնեսները առաջ տանի, այլապես իր ինչին էր պետք հյուպատոսի պաշտոնը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սարկիսով եղբայրները Սերժ Սարգսյանի մտերիմներից են։ Սերգեյ Սարկիսովի հյուպատոս նշանակվելու պահից սկսած համայնքի ներկայացուցիչները կապ չեն ունեցել նրա հետ, որևէ առիթ չի եղել հարաբերվելու, քանի որ նա գրեթե Լոս Անջելեսում չի եղել։

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն էլ նշեց, որ հյուպատոսը հաճախ է բացակայել Լոս Անջելեսից. «Ինձ միշտ զանգում էր, խորհրդակցում էր՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել և այլն»,- ասաց Հարութ Սասունյանը։ Նա նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակին ինչ-որ քայլեր փորձել է անել հյուպատոսը, սակայն այս դեպքում էլ նրա ծրագրերը չեն իրականացել, քանի որ այդ ծրագրերը չեն համապատասխանել համայնքի գաղափարներին: «Ուզում էինք շատ մեծ միջոցառում անել, դժբախտաբար, չստացվեց»,- ասաց նա։

Ի դեպ, Սերգեյ Սարկիսովը իր հարցազրույցներից մեկում նշում է, որ շատ գործ է արել իբրև հյուպատոս, ուրախ է համայնքի ձեռքբերումներով։ Իսկ թե ինչ քայլեր է արել՝ զրուցակիցներս դժվարացան որևէ ձեռքբերում նշել։ Հարութ Սասունյանը պատմեց, որ Սարկիսովը արմատներով Ղարաբաղից էր. «Հայաստան-Արցախ հիմնադրամի ֆոնդի նախագահն եմ մոտ երեսուն տարի. մեկ անգամ հրշեջ մի հսկա մեքենա նվեր տվեց և նաև տրանսպորտի ծախս հոգաց, որ հասնի Հայաստան։ Եվ երկու անգամ էլ աշակերտներ փոխադրելու ավտոբուս է նվիրել, և ամբողջ ծախսն ինքն է հոգացել՝ մինչև Արցախ հասնի մեր ֆոնդի միջոցով»,- ասաց Հարութ Սասունյանը:

Ի դեպ, Սերգեյ Սարկիսովը միշտ ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։ Այս տարի, սակայն, ոչ միայն չի մասնակցել, այլև որևէ գումար չի փոխանցել հիմնադրամին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում