Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Այս ընտրություններին սերնդափոխություն չեղավ․ Ծառուկյանը պետք է մանդատից հրաժարվի

«Այս ընտրություններով քաղաքական սերնդափոխություն չի եղել, չկան նոր դեմքեր, խորհրդարան անցավ հին ուժերից ԲՀԿ-ն: Բայց հուսով եմ՝ ավարտվեց հեղափոխությունների փուլը, և սկսվում է համակարգային աշխատանքի շրջանը»,- «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն այս մասին ասաց լեզվաբան, վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

Լրագրող Կարպիս Փաշոյանը հավելեց, որ ԲՀԿ-ն չի կարող գոյատևել այն տեսքով, որով նախկինում է եղել. «Անշուշտ, պետք է տրանսֆորմացվի և փոխի խաղի կանոնները: Կարծում եմ՝ Գ. Ծառուկյանը մանդատից պետք է հրաժարվի, քանի որ նա այլևս պետությունից պաշտպանվելու անհրաժեշտություն չունի. նա պետք է մի կողմ քաշվի և թույլ տա, որ կուսակցությունը տրանսֆորմացվի և դառնա դասական քաղաքական ուժ, ոչ թե մնա որպես մեկ խոշոր սեփականատիրոջ շուրջ ձգողականությամբ համախմբված արհեստական գոյացություն: Գ. Ծառուկյանը կարող է այդ քաղաքական ուժի լոբբինգով կամ ֆինանսավորմամբ զբաղվել»:

Ն. Դիլբարյանը նկատեց, որ բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև «Իմ քայլը» դաշինքը, հզոր անհատների շուրջ են կառուցված, և հաջողություն ունցան այն ուժերը, որոնց առաջնորդները ակտիվ էին:

«Մենք խորհրդարանում կտեսնենք և՛ ծանոթ, և՛ անծանոթ դեմքեր: Քաղաքականության մեջ հաջողություն ունենալու համար Մելիք-Ադամյան փողոցով անցնելու համակարգը փլուզվել է, և քաղաքական հաջողություն ունենալու հնարավորություն է առաջացել «Իմ քայլ»- ում. նոր դեմքերի մի մասը կհաջողի»,- այս մասին նշեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը: Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդը դուրս եկավ հեղափոխության, քանի որ նախկին ուժը չէր իրականացնում իր սպասելիքները. «Նոր իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ժողովրդի սպասելիքների իրականացմանն ուղղված իրենց գործողությունների նկատմամբ հավատ առաջացնեն»:

Ն. Դիլբարյանի դիտարկմամբ՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն քարոզարշավի ընթացքում իրենց չեն դրսևորել որպես հակակշռող ուժեր, բայց խորհրդարանում հակակշռող ուժի առկայությունն անհրաժեշտ կլինի. ընդդիմության տեղը դատարկ չի մնա: Կ. Փաշոյանը նշեց, որ հնարավոր է «Իմ քայլը» դաշինքի ներսում ևս ընդդիմադիր բևեռ առաջանա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում