Վաշինգտոնը չի կարող թույլ տալ, որ «որոշ բաներ» տեղի ունենան, որոնք ծրագրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում:
«Ես ունակ չեմ նրա մտքերը կարդալ: Ոչ ոք չի կարող: Նա գիտի՝ ինչ է ինքը ցանկանում բայց մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ բաներ տեղի ունենան: Բայց դրանք տեղի ունեցան: Ես չեմ կարող դրա մաս կազմել»,-այսպես է պատասխանել Թրամփը հարցին, թե ինչ կարծիքի է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարության մասին:
Թրամփը նշել է, որ Կերչի նեղուցում գործողությունները Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու պատճառ են դարձել:
https://www.facebook.com/chastime/videos/269171277119969/








































