Wednesday, 15 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Wimbledon. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Երեկ կայացան Wimbledon-ի 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները: Եթե տղամարդկանց պայքարում խոշոր անակնկալներ չեղան, և ATP վարկանիշային աղյուսակի բոլոր 4 առաջատարները շարունակում են պայքարը, ապա կանանց պայքարում միանգամից մի քանի սենսացիա գրանցվեց:

Նախ անդրադառնանք տղամարդկանց մրցաշարին: Աշխարհի թիվ 1 ռակետ Ռաֆայել Նադալը մեծ դժվարությամբ հաղթահարեց վնասվածքից նոր ապաքինված արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի արգելքը` 3:1 (7:6, 3:6, 7:6, 6:4): Քառորդ եզրափակիչում իսպանացին կհանդիպի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մարդի Ֆիշի հետ, որը 3 սեթում (7:6, 6:4, 6:4) հաղթեց անցյալ տարվա եզրափակիչի մասնակից, չեխ Տոմաշ Բերդիխին:

Երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը խնդիր չունեցավ ֆրանսիացի Միշել Լոդրայի հետ խաղում. երեք սեթում էլ գրանցվեց միևնույն՝ 6:3 հաշիվը: Հաջորդ փուլում Նովակը կմրցի այս առաջնության հայտնություն ճանաչված 19-ամյա ավստրալացի թենիսիստ Բեռնարդ Տոմիչի հետ:

Ռուս Միխաիլ Յուժնին միայն առաջին սեթում կարողացավ լուրջ պայքար մղել երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ. գրանցվեց 6:7, 6:3, 6:3, 6:3 հաշիվ: Քառորդ եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժո Վիլֆրեդ Ցոնգան:

Չորրորդ ռակետ Էնդի Մարեյը նույնպես հեշտությամբ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Բրիտանացուց 3 սեթ պահանջվեց (7:6, 6:3, 6:2) ֆրանսիացի Ռիշար Գասկեին պարտության մատնելու համար: Հաջորդ փուլում Մարեյը կմրցի իսպանացի Ֆելիցիանո Լոպեսի հետ:

Իսկ ահա կանանց մրցաշարում մեկ օրվա ընթացքում պայքարից դուրս մնացին ոչ միայն Ուիլյամս քույրերը, այլև՝ աշխարհի առաջին ռակետ դանիացի Կարոլին Վոզնիացկին: Սերենան ու Վենուսը միևնույն՝ 2:0 հաշվով զիջեցին համապատասխանաբար ֆրանսուհի Մարիոն Բարտոլիին և բուլղարուհի Ցվետանա Պիրոնկովային: Իսկ Վոզնիացկիին պայքարից դուրս թողեց Սլովակիայի ներկայացուցիչ Դանիելա Ցիբուլկովան:

Քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը՝ Ցիբուլկովա-Շարապովա, Լիսիցկի-Բարտոլի, Պաժեկ-Ազարենկո, Կվիտովա-Պիրոնկովա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում