Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հակակշռի գաղտնիքը. ինչ առաջարկեց Փաշինյանը

Հակակշիռների անհրաժեշտության մասին գնահատականներն ու խոսակցությունները թե՛ այս օրերի, թե՛ անցնող ամիսների հիմնական քննարկումների շարքում են: Անվիճելի է, որ ինչպես ցանկացած ոլորտ, այդպես էլ քաղաքականությունը, ուղղակիորեն ունի հակակշիռների, ըստ այդմ՝ մրցակցության անհրաժեշտություն, որովհետև միայն մրցակցությունն է բերում որևէ ուղղությամբ կամ որևէ ոլորտում առաջընթացի, զարգացման, նոր մակարդակների: Մյուս կողմից, սակայն, հակակշիռների մասին խոսակցությունը դրվում է սխալ հիմքի վրա, սկսվում է, այսպես ասած՝ սխալ ծայրից: Հանրությանը բացատրվում է դրա անհրաժեշտությունը, բայց հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք մարդիկ չեն գիտակցում դա կամ չեն ուզում: Հազիվ թե: Մարդը միշտ էլ ուզում է եղածից ավելին, ու ոչ թե միայն քանակի, այլ նաև որակի տեսանկյունից: Եթե մարդն ուտում կամ հագնում է ինչ-որ բան, ապա որքան էլ նա իրեն ապահով է զգում դրանում, միևնույն է, ավելի լավը և մատչելին լինելու դեպքում նա չի հրաժարվի դրանից էլ, նա կընտրի դա: Նույնը քաղաքականության մեջ՝ հասարակությունը հակակշիռ չի ընտրում, ընտրում է կշիռ, այսինքն` գործուն առաջարկ, որը ունենում է շատ հստակ նպատակ և նպատակին հասնելու համոզիչ մեթոդաբանություն, այդ թվում՝ հանրային մասնակցայնության կարևոր բաղադրիչով:

Թավշյա հեղափոխությունն ի վերջո դրա վառ օրինակ է: Մարդիկ, որ ըստ էության հիասթափվել էին քաղաքականությունից և մերժում էին քաղաքական ընդդիմության հրավերները, ընդունեցին Նիկոլ Փաշինյանի գործնական առաջարկը, որը էապես տարբերվեց մինչ այդ եղածներից: Ուրեմն, քաղաքական համարժեքությունը պահանջում է հասարակությանը հակակշիռների անհրաժեշտության մասին բացատրությունների, պարզաբանումների փոխարեն ներկայացնել կշիռ ունեցող առաջարկներ: Եվ երբ կշիռ ունեցող առաջարկները այլևս մեկը չեն, այլ երկուսը կամ մի քանիսը, քաղաքական դաշտում ձևավորվում են հակակշիռները, քանի որ դրանց պահանջարկը հանրության գիտակցության մեջ մշտապես առկա լինելուց բացի, առկա է նաև ընդհանրապես մարդու էության մեջ, անհատի և, ըստ այդմ, անհատներից կազմված հանրության էության մեջ: Այդ պարզ բանաձևի մեջ է նոր Հայաստանում քաղաքական ուժերի հաջողության գրավականը կամ գաղտնիքը, այս դեպքում չակերտավոր գաղտնիքը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում