Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Կրակոցներ Գեղարքունիքում. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները:

2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված մեքենա, կանգնեցրել են այն, որից հետո մեքենայի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից և իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղևորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանոթյան բաժին:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը և 3 փամփուշտ, ինչպես նաև՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին հայտնաբերվել և առգրավվել է փայտե մահակ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ:

Դեպքից շուրջ երկու ժամ անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածք, ձախ ազդրոսկրի միջային կոճի հրազենային կոտրվածք և աջ ազդրի միջին երրորդականի տարանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 և 1988 թվականներին:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում վիճաբանության ժամանակ արձակված կրակոցների հետևանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ եղբայրներին հրազենային վնասվածք պատճառած անձը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի՝ 1985 թվականին ծնված բնակիչը, ով դիմել էր փախուստի:

Քրեական գործերի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 1985թ. ծնված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում