Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Առաջիկա խորհրդարանը լինելու է պարզապես ավելի լավ մարդկանցով հնի էության կրկնությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

-Պարոն Հայրապետյան, Հայաստանը կրկին խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում: Ցանկացած ընտրություն ունեցել է արտաքին քաղաքական ներգրավվածություն: Այս անգամ, ըստ Ձեզ, կա՞ այդպիսի միտում:

-Քանի դեռ Հայաստանը գտնվում է ռուսական ուղեծրում, չի կարող արտաքին ներգրավվածությունը չլինել մեր համապետական ընտրություններում: Պարզապես որոշ երանգների և մեթոդոլոգիայի փոփոխություն կնկատենք առաջիկայում:

Փաշինյանը շաբաթներ առաջ Արմավիրում հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունները լինելու են զերծ արտաքին միջամտությունից։ Առնվազն ՀՀԿն և ԲՀԿն մշտապես աչքի են ընկել դրսից «տղա բերելու» իրենց պատրաստակամությամբ։ Ի՞նչ մարտահրավերներ են մեզ սպասվում առաջիկա ընտրություններին։

-Եթե վարչապետին հաջողվի զերծ պահել այդ արտաքին միջամտությունից, ապա դա միայն ողջունելի կլինի: Իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և էլի շատերը ոչ թե դրսից տղա բերելու պատրաստակամությամբ են աչքի ընկել, այլ դրսի տղաները միշտ էլ ներսում են եղել, և մեր աբորիգեններն էլ համակերպված են եղել, որ լծակների վրա են կարգվելու բացառապես այդ տղաների ջանքերով. այլ տարբերակ չի եղել մեր երկրում: Բայց ապրիլ-մայիսյան իրադարձությունների շնորհիվ մեր երկրի կարգը նվազագույնը մեկ աստիճան բարձրացել է, ուստի նույն մեթոդոլոգիայով շարժվելը բավականին բարդացել է գրեթե բոլորի համար: Մշտական մարտահրավերներին ավելացել է շատ նուրբ, դժվար նշմարելի, սակայն առավել որոշիչ մի մարտահրավեր, որը հոգեբանական է: Մեր քաղաքացիների ընտրությունն այս անգամ դարձյալ լիարժեք ազատ չի կարող լինել, քանի որ, եթե դա նախկինում հիմնականում նյութից էր կախված, ապա այժմ սեփական դրական էմոցիաներից, հիասթափություններից, նեղացվածությունից: Ցավոք, մենք հնարավորինս ազատ հասարակություն չհասցրեցինք ունենալ, ինչն օբյեկտիվ է:

Խորհրդարանի նոր կազմի առնվազն մեկ երրորդը պետք է լինեն ընդդիմությունից, իսկ այդ տեղին հավակնող քաղաքական ուժերից լոգիստիկ, ֆինանսական, մեդիա ռեսուրսներով առանձնանում են հենց ՀՀԿն ու ԲՀԿն։ Ի՞նչ է պետք անել, որ հինգերորդ շարասյունի դեր ստանձնելու պատրաստակամություն ունեցող այդ ուժերի ազդեցությունը հնարավորինս չեզոքացվի։

-Կարծում եմ՝ հույսը պետք է դնել վարչապետի խարիզմայի վրա: Թեև հինգերորդ շարասյան պատրաստակամությունը միայն ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին չէ, որ հատուկ է. դա ընտրասերվել է հազարամյա ստրկության դարերում:

«Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, ներկայացրել է մի ցուցակ, որտեղ զգալի է անփորձ և առանց պատրաստվածության թեկնածուների տեսակարար կշիռը։ Կա՞ արդյոք վտանգ, որ այդ ցուցակում հայտնված անձինք անհրաժեշտ որակների բացակայության պայմաններում կարող են արտաքին կառավարման, օտար ազդեցության տակ հայտնվել։

-Օտար ազդեցության, արտաքին կառավարման տակ հայտնվելու վտանգը ոչ մի առնչություն չունի անփորձության հետ: Եվ վերջապես. ո՞րն է հանրային գիտակցության մեջ փորձառության պահանջի արհեստական ձևավորման նպատակը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, և ամենևին պարտադիր չէ, որ այնտեղ լինեն պրոֆեսիոնալներ, բայց պարտադիր է, որ լինեն քաղաքական գործիչներ, ոչ թե մարզիկներ, դերասաններ, լրագրողներ… Այդ մտայնությունն ամենաիսկական սովետիզմ է, երբ որոշակի թվով կթվորուհիներ, մարզիկներ, բանվորներ, մտավորականներ և այլ ոլորտների առաջավորներ էին քվոտավորվում: Տոտալիտար երկրում դա հասկանալի էր, քանի որ սովետական խորհրդարանը չէր քաղաքականություն որոշողը, այլ կուսակցական պոլիտբյուրոն: Բայց չէ՞ որ ժամանակն է, որ մենք անջատվենք սովետիզմից, տոտալիտարիզմից, և քաղաքական մարմինն իրապես քաղաքական լինի և ոչ թե վարագույր:

-Առաջիկա ընտրությունները, շատերի կանխատեսմամբ, աչքի են ընկնելու գաղափարական պայքարի բացակայությամբ։ Կկարողանա՞ արդյոք նոր խորհրդարանը լիարժեք կատարել իր գործառույթները ստեղծված իրավիճակում։

-Ցավոք, իրոք, ընտրապայքարում իրապես գաղափարական բաղադրիչ չի լինելու, թեև գաղափարականի քողի տակ սահեցվելու են զանազան ճամարտակություններ: Առաջիկա խորհրդարանը լինելու է պարզապես ավելի լավ մարդկանցով հնի էության կրկնությունը: Ստիպված ենք բավարարվել դրանով. դա էլ առաջընթաց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում