Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Քոչարյանի դատն ու Սերժ Սարգսյանի լռությունը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել հայտնի Սիլվա Համբարձումյանի դեմ զրպարտության համար՝ կարծելով, որ Համբարձումյանը պետք է հերքի և վճարի 2 միլիոն դրամ փոխհատուցում: Ըստ Քոչարյանի՝ զրպարտություն է այն, ինչ օրերս հայտարարել էր Համբարձումյանը մամուլի ասուլիսում: Իսկ Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008 թվականին արաբների հետ խոշոր գործարքին չխանգարելու համար վճարել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դիմել է դատարան: Ի՞նչ է անելու Սիլվա Համբարձումյանը: Կարո՞ղ է նա ներկայացնել ապացույցներ, որ վճարել է և չի զրպարտում Քոչարյանին: Եթե ոչ, ապա կստացվի, որ Սիլվա Համբարձումյանը իր հայտարարություններով ստանձնել է հանրային բացասական դերակատարում և ստեղծում է, այսպես ասած, իրավիճակներ, որոնք ունենում են հակառակ էֆեկտ և «մաքրում» են նախկին համակարգը հասարակության կասկածներից կամ համոզվածությունից, որ եղել է բարձր մակարդակով հովանավորվող կոռուպցիա և կաշառակերություն:

Իհարկե, եթե Համբարձումյանը չկարողանա ապացուցել իր հայտարարությունները, դրանից հանրությունը չի փոխելու իր կարծիքն ու համոզմունքները նախկինում իշխած համակարգի մասին, պարզապես այդ համոզմունքների, այսպես ասած, իրավական բազայի խնդիրներ են առաջանում, ինչը բարոյաքաղաքական ռեաբիլիտացիայի բազա է ստեղծում այդ համակարգի կամ դրա առանձին սեգմենտների համար: Այստեղ խնդրի առանցքը հենց այդ հանգամանքն է: Սրան զուգահեռ՝ հետաքրքիր է նաև մեկ այլ պարագա:

Ռոբերտ Քոչարյանի դատի կողքին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի լռությունը: Ինչո՞ւ Սարգսյանն էլ չի դիմել դատարան, զրպարտությունից պաշտպանվելու համար: Սերժ Սարգսյանն արհամարո՞ւմ է այդպիսի մեղադրանքները, թե՞ նա փորձում է ցույց տալ, որ այդուհանդերձ, ավելի հանդուրժող է, քան Ռոբերտ Քոչարյանը: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն, իհարկե, աչքի է ընկել «հարված պահելու» կարողությամբ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Դրա հիմքում թերևս այն է, որ Սարգսյանը մշտապես հաշվարկել է ավելի երկար, քան Քոչարյանը, ինչի շնորհիվ էլ այն պահերին, երբ թվացել է, որ Քոչարյանի հաղթանակը նրա նկատմամբ անխուսափելի էր, իրականում խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով:

Իսկ խնդիրն այն է, որ չնայած քաղաքականություն վերադարձի և Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելու մասին հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, առայժմ մրցակցության մեջ է Սերժ Սարգսյանի հետ, և քանի դեռ նա չի հաղթահարել այն հետիշխանական արգելքները, որ իր համար ստեղծել է Սերժ Սարգսյանը, չի կարող մտածել որևէ այլ հեռանկարի մասին: Եվ այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի ունի նաև այլ տողատակ, որում Սերժ Սարգսյանին, այսպես ասած, հրապարակ բերելու փորձն է:

Մի բան, որ Քոչարյանն անում է տարբեր կերպ արդեն մոտ կես տարի, բայց անհաջող: Կստացվի՞ այս անգամ, թե՞ Սերժ Սարգսյանը կշարունակի «պահել հարվածը» և Ռոբերտ Քոչարյանին հրապարակի կենտրոնում շարունակել թողնել մենակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում