Friday, 17 07 2026
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի խոսքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։

https://www.tert.am/news_images/859/2575651_1/tatev_hayrapetyan_konferenz.thumb.jpg

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Կա՞ն արդյոք տարբերություններ այս և վերջին շրջանի նախորդ հայտարարությունների միջև։

-Եթե վերջին շրջանի նախորդ բոլոր այցերից հետո տարածված հայտարարություններում կոչ էր արվում մեղմել լարվածությունը, ապա այս հայտարարության մեջ առաջին անգամ համանախագահները արձանագրեցին լարվածության էական թուլացման մասին, որի արդյունքը Դուշանբեի պայմանավորվածություններն են։ Հայտարարության մեջ նաև նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարները պատրաստակամություն են արտահայտել հանդիպել ևս մեկ անգամ այս տարվա վերջին։

Կարծում եմ՝ կարևոր է, որ համանախագահների հայտարարությունը եկավ հաստատելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ սահմանային լարվածությունը աննախադեպ անկում է ապրել։ Ընդգծենք նաև, որ Դուշանբեի խոսակցության և պայմանավորվածությունների նախաձեռնողը եղել է Փաշինյանը։ Ուստի նախաձեռնողականությունը այս գործընթացում կարող է դրական արդյունքներ գրանցել, այս պահին առնվազն սահմանային լարվածության թուլացման առումով։

Իսկ ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքում լարվածության թուլացմանը։

-Ըստ էության, Ադրբեջանի պաշտոնական մամուլը, որը մշտապես պատերազմական քարոզչություն է իրականացնում, փորձում է չանդրադառնալ լարվածության թուլացման մասին հայտարարություններին, ինչպես օրինակ՝ անարձագանք մնաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարությունը։ Սակայն, ուշագրավ է, որ վերջին օրերին «արշավ» է սկսվել արտգործ նախարար Էլմար Մամեդյարովի դեմ։ Մասնավորապես, ընդդիմադիր Meydan.tv կայքը մի տեսանյութ էր տարածել, որտեղ Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների մակարդակով հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ Մամեդյարովը ադրբեջաներեն իր ելույթի ընթացքում բազմաթիվ լեզվական սխալներ է թույլ տալիս՝ աղավաղելով խոսքը։ Այնուհետև ակտիվ քննարկումներ սկսվեցին սոցցանցերում, որ արտաքին գերատեսչության ղեկավարը երբեք էլ լեզվին լավ չի տիրապետել և շատ դեպքերում գերադասել է խոսել ռուսերեն ու ոչ ադրբեջաներեն։ Ադրբեջանցի դիվանագետներից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել էր, որ մայրենի լեզվով նման ելույթը խայտառակություն է, և եթե ինքը լիներ Մամեդյարովի փոխարեն, հրաժարական կտար։ Օգտատերերից ոմանք էլ զավեշտալի գրառումների շարք են սկսել, թե օրինակ՝ ինչպես կհնչեր այս կամ այն արտահայտությունը «մամեդյարովյան ադրբեջաներենով»։ ԱԳՆ ղեկավարի այս ելույթին հակադրվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 1-ին ստորագրած հրամանը «ադրբեջաներեն լեզվի անաղարտության պահպանման մասին»։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք աղմուկ հանած այս տեսանյութը ինչ հետևանքներ կունենա Մամեդյարովի համար, սակայն ակնհայտ է, որ հասարակական մակարդակով դա անվստահություն և դժգոհություն է սերմանում նրա հանդեպ։

Պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Ո՞րն է, ըստ Ձեզ, Բաքվի այդ առաջարկի բուն նպատակը։

-Ուշագրավ է, որ այդ առաջարկը հաջորդեց նոյեմբերի 1-ին ԱԺ-ում Փաշինյանի և Շիրակ Թորոսյանի հարց ու պատասխանին, որի ընթացքում անդրադարձ արվեց հայ-թուրքական սահմանախախտ երիտասարդին ետ վերադարձնելու փաստին։ Ի պատասխան Թորոսյանի՝ «բարեկամական ժեստ լինելու» ձևակերպմանը՝ վարչապետի պաշտոնակատարը համարեց  դա «տրամաբանական, սովորական մարդկային քայլ, որը հատուկ է մեր ժողովրդի էությանը․․․»։

Կարծում եմ՝ Բաքուն ցանկանում է այդ հայտարարության և  Հայաստանի նախաձեռնողականության ֆոնին արցախյան կողմում գտնվող երեք դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերի։ Հիշեցնենք, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի հանրապետության տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Թալիշ գյուղի ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում