Wednesday, 15 05 2024
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Հայաստանն ու Արցախը Իրանի հետ իրենց սահմանով կարող են կարևոր դերակատարություն ունենալ. փորձագետ

Իրանի և համաշխարհային առաջնորդների միջև Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մասնավորապես, անցնող շաբաթվա սկզբին Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ համաձայնության են եկել: 2013-ի նոյեմբերին Իրանի և համաշխարհային առաջնորդների միջև միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համատեղ գործողությունների ծրագրի իրականացումը կմեկնարկի հունվարի 20-ից:

Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել էին Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով:

Մասնավորապես, Իրանը պարտավորվել էր դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգների արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ դեռ վաղ է խոսել իրավիճակի որևէ լուրջ փոփոխության մասին, քանի որ Իրան-Արևմուտք բանակցությունները հիշեցնում են երկուստեք շատ զգուշավոր խաղ:

Նրա գնահատմամբ՝ բավական շատ են օդում կախված «եթե»-ները, և բավական մեծ պայմանականություն կա այս քայլերի ետևում՝ կողմերը փորձում են զգուշավոր լինել իրենց լավատեսության հարցում, որովհետև իրականում դեռևս բավական մեծ աշխատանք կա կատարելու, և 6 ամիսը դեռ չի լրացել, այսինքն՝ դեռ չորս ամիս Իրանը պետք է հետևողականորեն իրականացնի այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նոյեմբերին՝ Ժնևում:

«Այս պահի դրությամբ կողմերը շարժվում են այդ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: Ամեն դեպքում պետք է ողջունել այս քայլը: Իրանի ներսում ևս կա մեծ դիմադրություն այս քայլերի կապակցությամբ: Նույնը՝ նաև Ամերիկայում: Այնպես որ՝ եթե իրավիճակին խանգարողները չակտիվանան, հավանաբար կողմերը կգնան այն հանգրվանին, որի ուղղությամբ շարժվում են ներկայումս»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Իրան-Թուրքիա մրցակցության ակտիվացմանը, ապա թուրքագետն ընդգծեց, որ Իրան-Թուրքիա մրցակցություն դարերի ընթացքում միշտ է եղել, պարզապես նրանք խաղում են՝ օգտագործելով տարբեր գործիքակազմ իրենց արտաքին քաղաքականության գերակա շահերի իրականացման գործում: Ուստի, նրա համոզմամբ, նոր մրցակցություն դժվար է ակնկալել, քանի որ մրցակցությունն արդեն իսկ առկա է:

«Հետևաբար այս իրավիճակում ես ակնկալում եմ Հայաստանի շահերի առաջմղում: ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է ճիշտ կողմնորոշվեն, թե ինչ հնարավոր օգուտներ կարելի է քաղել այս իրավիճակից: Մեզ համար ողջունելի է և պետք է ժամ առաջ օգտվել այդ հնարավորությունից: Այլ բան է միջազգային պատժամիջոցների տակ կքած Իրանը և մեկ այլ բան՝ պատժամիջոցներից ազատված Իրանը, այսինքն՝ կաճեն փոխադարձ առևտրի ծավալները, և Իրանը իրապես կվարի այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կհամապատասխանի իր իրական հնարավորություններին, որովհետև Իրանի ներկայիս արտաքին քաղաքականությունը զգալիորեն սահմանափակված է, հետևաբար մենք գործ կունենանք ավելի նախաձեռնող իրանական քաղաքականության հետ»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի նախաձեռնողական, որի արդյունքում ցանկացած փակուղային իրավիճակում հնարավոր է նոր հնարավորությունների մատնանշում ու առաջմղում:

Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ եթե Իրանի հետ կապված ՀՀ քաղաքական օրակարգը հնարավոր լինի օր առաջ համապատասխանեցնել միջազգային իրադրության սկզբունքներին և գերակա շահերին, ապա Հայաստանը, թեկուզև իր կարճ սահմանագծով, Արցախի Հանրապետության հետ միասին կարող է դերակատարություն ստանձնել:

«Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե ՀՀ-ն ինչ դերակատարություն կստանձնի, բայց կարելի է մատնանշել, որ Հայաստանում կարող է ստեղծվել ներդրումային դաշտ՝ Իրանում փոփխլրացնող և արդյունավետություն ներկայացնող ծրագրերի իրականացման համար: Այնպես որ՝ բնականաբար, միմիայն հնարավորություններ կբացվեն:

Հայաստանը պետք է ճիշտ օգտվի և պետք է ռազմավարություն ունենա, չպետք է հոսանքին տրվի, այլ առաջնորդվի հաշվարկված ռազմավարությամբ: Պետք է կարողանանք ճիշտ բանաձևով առաջնորդվել և ժամացույցի սլաքներն ուղղենք Իրանի հետ»,- այսպես ավարտեց իր խոսքը վերլուծաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում