Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հեղափոխության «ՆԷՊ»-ապացո՞ւմ, թե՞ ճգնաժամը «ուժեղ ձեռքի» միջոցով լուծելու փորձ

Հեղափոխության հաղթանակի փուլում, անշուշտ, անհրաժեշտ է հավաքել բարիկադները ու տալ իրական քաղաքականության մեկնարկը, որը ենթադրում է որոշակի երկխոսություն նաև նախկին համակարգի հետ։ Ասվածն, իհարկե, չի ենթադրում պարզունակ կադրային լուծումներ՝ առանց հստակ քաղաքական ուղերձների։ Էլիտաների երկխոսությունն, առաջին հերթին, ենթադրում է երկրի զարգացման շուրջ քննարկումներ, որոնց արդյունքում էլ կարող է ձևավորվել ընդհանուր օրակարգ՝ դրանից բխող լուծումներով։

Հայաստանում կուտակված բազմաթիվ պրոբլեմներն առավելապես քաղաքական լուծում են պահանջում։ Երբ Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության ժամանակ առաջին անգամ զարգացրեց բարիկադների ապամոնտաժման թեման, թվում էր՝ վարչապետը գիտակցել է, որ հեղափոխական էքսպիրիմենտների փուլն անցել է ու եկել է ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը։ Այլ խոսքով՝ սպասում էինք Նիկոլ Փաշինյանի «ՆԷՊ»-ին, բայց Սյունիքում ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններն, անկեղծ ասած, հիասթափեցրեցին։

Սյունիքում քրեաօլիգարխիկ համակարգի առանձնահատկությունները մի փոքր այլ են եղել՝ ենթադրելով ավելի դեսպոտ կառավարում։ Սա ինքնին ենթադրում է, որ այս մարզում անցած քսան տարում առաջացած խնդիրներին պետք էր գտնել ինստիտուցիոնալ քաղաքական լուծումներ՝ հին համակարգի, թե հեղափոխության ներկայացուցչի դեմքով՝ այնքան էական չէ։ Կարևորն այն է, որ կադրային լուծումը քաղաքական հստակ ուղերձի կրող լիներ։

Հունան Պողոսյանին, մեծ ցանկության դեպքում անգամ, հնարավոր չէ քաղաքական լուծում համարել։ Հարցն ամենևին էլ այն չէ, որ նա հին համակարգի ներկայացուցիչ է։ Խնդիրն ավելի խորքային է ու հանգում է հեղափոխական այսօրվա պատկերացումների պրիմիտիվությանը։

Ռուսական քաղաքական մշակույթից եկած ավանդույթ է, թե իբրև ճգնաժամերը կամ պրոբլեմները հեշտ է հաղթահարել «ուժեղ ձեռքի» շնորհիվ։ Գեներալ-գուբերնատորի ինստիտուտը նույնպես Ռուսաստանից է գալիս՝ չնայած կայսրության տարածքում բոլոր հայտնի գեներալների, այդ թվում՝ խարիզմատիկ Ալեքսանդր Լեբեդի նահանգային կառավարումը ֆիասկո ապրեց։

Երբ Սյունիք գործուղվում է բռնության հետ ասոցացվող գեներալ, ակամայից ենթադրովում է, որ իշխանությունը խոստովանել է ճգնաժամը հաղթահարելու քաղաքական անկարողությունը ու փորձում է պրոբլեմները լուծել «ուժեղ ձեռքի» միջոցով։ Այս պարագայում՝ ավելի տեղին է խոսել ոչ թե «ՆԷՊ»-ի, այլ՝ հեղափոխության «մենթացման» մասին։ Խնդիրն այստեղ Պողոսյանի նախկին հիմնարկը չէ, կամ ավելի շուտ՝ ասվածը չի սահմանափակվում միայն ոստիկանությամբ, որովհետև հեղափոխության առաջին իշխանության տեսանելի արդյունավետությունը, գլոբալ իմաստով, կարողանում են ապահովել միայն ուժային կառույցները։

Սա լավ նշան չէ, բայց դառնում է ավանդույթ՝ հատկապես Հունան Պողոսյանի նշանակմամբ․ այս ուղերձը սյունեցիները պոզիտիվ չընկալեցին, որովհետև դժվարությամբ են հասկանում, թե ինչպե՞ս ռեպրեսիվ համակարգը խորհրդանշող մենթը կարող է իրենց պաշտպանել հակահեղափոխությունից։

Բնական մտծողությունը նման բան չի կարող ենթադրել՝ անգամ տեսականորեն, ըստ այդմ՝ կապանցիները որոշեցին իրենց ձևով պաշտպանել հեղափոխությունը՝ քաղաքապետի ընտրություններում անվստահություն հայտնելով իշխանություններին։

Սակայն նույնիսկ այս պարագայում հաղթաթուղթը գտնվում էր Նիկոլ Փաշինյանի ձեռքերում․ նա մի կողմից՝ կարող էր վերանայել Հունան Պողոսյանի նշանակումը, մյուս կողմից՝ տիրաժավորել այն փաստը, որ իր առաջնորդած հեղափոխությունը հնարավոր է դարձնում ընտրությունների ճանապարհով իշխանության թեկնածուի պարտությունը։

Փաշինյանը սկզբում գնաց հենց այս ճանապարհով՝ Կապանի օրինակելի ընտրությունները համարելով հեղափոխության հաղթանակը, սակայն ընդամենը երկու օր անց խմբագրեց իր տեսակետը՝ «Կապանի մոդելի» իր հայտնի թեզով, որը հանգում է այն մտքին, որ հին համակարգի ուժերը ընտրություններում հաջողացրեցին քաղաքապետ դարձնել իրենց մարդուն։ Ըստ հեղափոխական այդ մտայնության՝ հին համակարգի կարկառուն գեներալ Հունան Պողոսյանը, ով հավատարմության երդում է տվել հայկական «Ագորային», ամենաարդյունավետը կարող է պայքարել իր նախկին յուրայինններ դեմ, որոնց անգիր ճանաչում է։

Ու պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում: Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է:

Երբ հեղափոխությունը «ՆԷՊ»-ացման փոխարեն՝ «մենթացվում» է, հակահեղափոխական դավադրություն սկսում են փնտրել անգամ կապանցիների օրինական ընտրության մեջ, իսկ քաղաքական լուծումները փոխարինվում են հարկայինի «մասկեքով» տղերքի ներխուժումներով։ Ու չենք էլ զարմանա, որ Կապանի նորընտիր քաղաքապետը որոշի գնալ Հունան Պողոսյանի հետքերով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «հեղափոխական» դիմումով անդամագրվելով ՔՊ-ին։ Դա կլինի Սունիքիում հակահեղափոխության պարտության պատմական օրը։

https://nor-info.ru/wp-content/uploads/2018/10/1-4.png

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում