Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

Արմեն Սարգսյանի նոր դերը. քանդել՝ կառուցելով

Տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, մասնակցելով Համաշխարհային ներդրումային համաժողովին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Սարգսյանը մի քանի օր է՝ արտերկրում հանդիպումներ է ունենում տնտեսական շրջանակի ներկայացուցիչների հետ: Տնտեսական հարցերը աստիճանաբար դառնում են Հայաստանում նոր իրականության առանցքային խնդիրը, ինչը միանգամայն բնական է և տրամաբանական: Թավշյա հեղափոխությունից հետո առանցքային քաղաքական հարցերը աստիճանաբար ստանում են իրենց հանգուցալուծումը, մոտենալով դեկտեմբերի արտահերթ ընտրությանը: Դրանից հետո, անշուշտ, առաջնային պլան են գալու տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր: Անշուշտ, դա ևս քաղաքականություն է, եթե հաշվի առնենք այն, որ նաև հենց տնտեսությունն է, որ ապահովելու է Հայաստանի արտաքին-անվտանգային հարցերի կենսունակություն և մրցունակություն, միաժամանակ նաև ներքին կառավարման էֆեկտիվություն և ըստ այդմ նաև նոր իշխանության քաղաքական հեղափոխական կապիտալի փոխակերպում արդեն քաղաքական կապիտալի:

Այդ հարցում Արմեն Սարգսյանի դերակատարումն ուշագրավ է, նկատի ունենալով նաև նրա պաշտոնի ֆորմալ իմաստով արարողակարգային բնույթը: Մյուս կողմից, Սարգսյանը դեռևս փետրվար-մարտ ամիսներին հայտարարում էր, որ չունենալով լուրջ վարչա-քաղաքական լծակներ, նա այդուհանդերձ կարող է և կփորձի ծառայեցնել իր միջազգային հեղինակությունն ու փորձը Հայաստանում տնտեսական ներդրումների ներգրավման համար: Փետրվար-մարտին, իհարկե, Արմեն Սարգսյան գործոնը դիտարկվում էր բոլորովին այլ համատեքստում և ակնառու էր, որ տնտեսական ռեսուրսային հենարանից, ըստ էության, զուրկ Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանին հրավիրելով նախագահի պաշտոնի համար, փորձելու է նրա միջոցով ձևավորել հակակշիռ Կարեն Կարապետյանին և նրա շուրջ խմբված ռուսաստանահայ օլիգարխիայի այն ներկայացուցիչներին, որոնք կազմել էին Հայաստանի ներդրողների ակումբը:

Արմեն Սարգսյանի հայտարարությունը դիտարկվում էր այդ հակակշռի ձևավորման տրամաբանության մեջ: Ներկայումս այլ իրավիճակ է, և Սարգսյանն այդ իմաստով ձեռք է բերել թերևս ավելի նշանակալի կարգավիճակ: Բանն այն է, որ այժմ խնդիրը հավասարակշռելը չէ, այժմ խնդիրը, ըստ էության, համալրելն է, ընդ որում՝ տնտեսական ոչ այնքան լի բազան համալրելը, քանի որ Հայաստանում բիզնես-քաղաքականություն կոռուպցիոն սերտաճումը կանգնեցնելու, և միմյանցից բաժանելու հետևանքը անխուսափելիորեն կարող է լինել այն, որ քաղաքականության թելադրանքով գործող և շղթայաբար քաղաքականություն թելադրող տնտեսությունը կարող է որոշակիորեն արգելակվել: Բայց դա անխուսափելի է, եթե դրվում է տարանջատման խնդիրը: Միաժամանակ անհնար է նաև այդ խնդիրը չդնել, այլապես կիմաստազրկվի հեղափոխությունը: Մի բան, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ի իր ելույթում ազդարարում էր ԱԺ ամբիոնից:

Այդ իրավիճակում Հայաստանում նոր ներդրումների խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական ընթացիկ անհրաժեշտություն, ինչպես բոլոր պետությունների առօրյայում, այլ նաև համակարգային, ռազմավարական խնդիրների լուծման կարևոր գործիք: Բանն այն է, որ բիզնեսի և քաղաքականության սերտաճումն ու դրա հետևանք կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական հաղթահարումը առանց շոշափելի անկման իրականացնելու համար կարևոր է տնտեսական առկա՝ բիզնեսի և քաղաքականության սերտաճման հետևանքով առաջացած «քարտեզը» լրացնել նոր գոտիներով, որոնք արդեն զերծ են բիզնես-քաղաքականություն սերտաճման ազդեցությունից, դրա հետևանք կամ այդ երևույթի կրող չեն: Այլ կերպ ասած՝ դա բարեփոխումների գինն է, առանց որի չի կարող իրականացվել ոչ մի համակարգային փոփոխություն: Եվ եթե հաջողվում է այդ գինը հանրության, պետությունից տեղափոխել նոր ներդրումների «վրա», ապա դա գործնականում հավասարազոր է ռազմավարական կարևոր հաղթանակի:

Այն, ինչ որպես իր գործունեության տիրույթ դիտարկում էր Արմեն Սարգսյանը փետրվար-մարտին, ներկայումս լիովին նոր լույսի ներքո է այս համատեքստում, ու հաշվի առնելով նշմարվող և ավելի զգալի դառնալու միտում ունեցող մակրոտնտեսական խնդիրները, քանի դեռ դրանք չեն ստացել միկրոմակարդակում ուժգին դրսևորումներ, անհրաժեշտ է դառնում այդ գործում Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի սերտ գործակցությունը: Նրանք անցնող գործընթացում դրսևորեցին քաղաքական գործակցության կարողություն: Խոշոր հաշվով, այդ հարցում նրանց միավորած ընդհանուր շահը պահպանվում է մինչ այժմ և կմնա դեռ այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխված չէ տնտեսական հարաբերակցությունը, և Հայաստանի քաղաքականությունը դուրս բերելով բիզնես-քաղաքականություն սերտաճման սարդոստայնից, դրանից դուրս բերված չի լինի նաև տնտեսությունը: Երկարաժամկետ հեռանկարում Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը կարող են դիտարկվել պոտենցիալ մրցակիցներ, սակայն դրա համար նրանք ներկայումս ունեն դաշնակից լինելու առնվազն միջնաժամկետ անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում