Սիրիային սահմանակից լեռնային շրջանում գտնվող լիբանանյան Էրսալ քաղաքի գնդակոծման հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 15 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Հերմել քաղաքում էլ (Բեյրութից 95 կմ հեռու) պայթել են սիրիացի ապստամբների կողմից արձակված 17 ռեակտիվ արկեր: Կան տուժածներ:
Հերմելը գտնվում է Օրոնտ գետի ձախ ափին՝ Բեքաա հովտի հյուսիսարևելյան մասում: Այդ քաղաքում առաջին անգամ չէ, որ ընկնում են արկեր ու հրթիռներ: Հինգշաբթի այնտեղ տեղի էր ունեցել ուժգին պայթյուն: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը: Զոհվել էր 5 խաղաղ բնակիչ, 42-ը՝ ստացել վնասվածքներ:
«Նահարեթ» գործակալության տեղեկություններով՝ հունվարի 17-ին գնդակոծվել են նաև Ռաս-Բաալբեկում լիբանանյան բանակի զորանոցները:











































