Tuesday, 07 05 2024
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ԼՂ կարգավորման ուրվագծվող հնարավորությունը հայկական կողմից պահանջում է զիջումներ (տեսանյութ)

«Դեռևս Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ այդ արձանագրությունների տակ: Ինչի՞ ենք սպասում: Ստացվում է՝ Թուրքիան սպասում է Ղարաբաղի հարցում իրենց ի նպաստ ինչ-որ լուծումի, որ հաստատի ստորագրած արձանագրությունները, իսկ մենք էլ սպասում ենք, որ դրանից հետո հաստատենք: Ի՞նչ է ստացվում: Մենք պահանջում ենք հետ վերցնել ստորագրությունը այդ վտանգավոր արձանագրություններից: Միշտ պետք է հաշվարկել, որ այս արձանագրություններին դեմ է հայ ժողովուրդը, դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը: Հետո, որևէ այլ պահի կարելի է նախաձեռնել նոր, ոչ ստորացուցիչ հարաբերություններ Թուրքիայի հետ»,- այսօր ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում, խոսելով անցած տարիներին արտաքին քաղաքականության բնագավառի իրադարձությունների մասին, նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ղարաբաղի հարցին անդրադառնալով՝ Մարգարյանն ընդգծեց, որ խաղաղ կարգավորման գործընթացն անցած երեք տարիներին նոր փուլ չի մտել, սակայն միջազգային հանրության մեջ առավել ամրապնդվել է այն տեսակետը, որ Արցախը չի կարող վերադարձվել ադրբեջանական ենթակայության. «Կարգավորման ուրվագծվող հնարավորությունը, սակայն, հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր և մեր ժողովրդի մեծամասնության համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրավելու այդ ոչ անհավանական պահը»:

Հրանտ Մարգարյանն առանձնացրեց նաև Ջավախքի հարցը՝ նշելով, որ թեև Վրաստանի իշխանությունները անցած տարիներին երկրամասը օժտել են հաղորդակցության և էներգետիկ ժամանակակից ենթակառույցներով, սակայն հստակ նպատակադրումով երկրամասը մնում է Վրաստանի տնտեսապես ամենահետամնաց շրջանը. «Վրաստանի իշխանությունները շարունակում են աննախընթաց ճնշում գործադրել հասարակության ակտիվ շրջանակների վրա և վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի մեջ: Բացահայտորեն խոչընդոտվում է Ջավախքի ժողովրդի հայկական ինքնության պահպանումը, շարունակվում է քաղաքական խտրականությունը հայ ազգաբնակչության նկատմամբ, ժողովրդագրական վիճակը ի վնաս հայության փոխելու քաղաքականությունը»:
Մարգարյանը հայտարարեց, որ Ջավախքը վառոդով լեցուն տակառ է, ուշ թե շուտ պայթելու է, եթե ժամանակին չցուցաբերվի խոհեմություն, և Ջավախքին չտրվի այն, ինչ սահմանում է միջազգային օրենքն ու փորձը, և Դաշնակցությունը մնում է ջավախքհայության ինքնավարության պահանջի կողքին:

Տեղեկացնենք, որ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ից ներկայացել էին Արամ Սաֆարյանն ու Վարդան Բոստանջյանը, ԲՀԿ-ից՝ Սամվել Բալասանյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն»-ից՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում