Friday, 17 07 2026
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Նյու Յորքի Քուինզ քաղաքում բացվել է «Արմենիա» անվամբ փողոց

Նյու Յորքի Քուինզ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց և անվանվեց «Արմենիա փողոց»: Այսուհետ այսպես է կոչվելու Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող փողոցը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Ամերիկայի ձայնը հաղորդում է, որ եկեղեցու բակից հայ համայնքի անդամները, եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցների ներկայացուցիչները , Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Բերի Գրոդենչիկը, ով մեծ ջանքեր է գործադրել փողոցի անվանափոխման գործում, Քուինզի քաղաքապետարանի ներկայացոըցիչները, հոգևոր հայրերն ուղևորվեցին դեպի «Արմենիա» անվամբ փողոց, որտեղ և տեղի ունեցավ պաշտոնական բացումը:

Փողոցը վերանվանելու առաջարկն արվել էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի և եկեղեցու հոգաբարձուների խորհրդի կողմից 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Դիմումն ընդունվել էր, սակայն գործընթացը երկար ժամանակ էր պահանջում, անհրաժեշտ էր փողոցի բնակիչների համաձայնությունը: Համապատասխան ստորագրություններն ունենալուց հետո, քաղաքապետարանն ամեն դեպքում մերժեց առաջարկը, սակայն երկու տարի անց, երբ քաղաքապետը փոխվեց, որոշում կայացվեց նորից դիմել:

Հայերը բավական հայտնի են Քուինզում: Ամեն տարի տեղի հայերը բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ են կազմակերպում, որին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Քուինզում ապրում է մոտ 15 հազար հայ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում