Wednesday, 01 05 2024
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ

Այնքան զորավոր է Նիկոլ Փաշինյանի ու ժողովրդի միջև կապը, որ իշխանությունը չի կարող դրա հետ հաշվի չնստել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

– Պարոն Մինասյան, Երևանի ավագանու ընտրություններում գրանցած 81 տոկոսը Հայաստանի իշխանություններին լեգիտիմության պաշար է տալիս թե՛ ներսում և թե՛ դրսում։ Այս արդյունքն ինչպե՞ս կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Նույնիսկ եթե մասնակցության թիվն այդքան մեծ չէր, ընտրություններն այնքան մաքուր ու ազատ են անցկացվել, որ նոր իշխանությունների հեղինակությունը հաստատապես մեծացավ նաև արտաքին աշխարհում։ Պետք չէ մոռանալ, որ սա միայն մայրաքաղաքի ընտրություններն են և ոչ Ազգային ժողովի, բայց կարևոր էր այն առումով, որ այդ ընտրությունները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո առաջին պաշտոնական հանգրվանն էին ժողովրդի և իշխանության միջև։ Այսինքն՝ ժողովուրդը մասնակցեց ու իր ձայնը տվեց օրինական իշխանություններին։ Հեղափոխությունն իր հունով ընթանում է։ Կա զգացմունքային կողմ՝ այնքան զորավոր  է Նիկոլ Փաշինյանի ու ժողովրդի միջև կապը, որ իշխանությունը չի կարող դրա հետ հաշվի չնստել ու մինչև  վերջ գնալ, այսինքն՝ արտահերթ ընտրությունների։ Ռացիոնալ հատվածն էլ այն է, որ միջազգային համայնքը  ուշադրությամբ հետևում է իրադարձություններին ու տեսնում, թե  ինչ հսկայական փոփոխություններ կան Հայաստանում։

Այսինքն՝ անկախությունից ի վեր առաջին անգամ է, որ ընտրություններն անցան առանց խախտումների ու մեծ խնդիրների, ու դա չի կարող իր արտացոլանքը չունենալ նաև դրսում։

Ես անկեղծորեն զարմացած ու մտահոգված եմ, որ մասնակցության թիվն այդքան էլ մեծ չէ։ Անշուշտ, ընդհանուր մթնոլորտի վրա դա մեծ ազդեցություն չունի, բայց ցանկալի կլիներ, որ մեծ մասնակցություն լիներ։ Մասնագետները պետք է բացատրեն՝ դա ինչպե՞ս ստացվեց։ Այն մարդիկ, ովքեր չեն մասնակցել, Երևանո՞ւմ էին, թե՞ արտագաղթել են։ Բայց ես կարծում եմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հեղափոխությունը իր բնական հունով գնում է։  Ամեն ժամ տեսնում ենք՝ ինչ չարիքներ է  գործել նախորդ իշխանությունը, և ինչ  պատասխանատվություն է ստանձնել նոր իշխանությունը այդ ամենը չկրկնելու և դրանք շտկելու հարցում։ Հիմա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո ի հայտ կգան նոր ներքաղաքական խնդիրներ՝ Հայաստանի այսօրվա և նախկին իշխանությունների  միջև։ Պետք է մի բան նշել, որ առաջին անգամ է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին խորհրդային հանրապետության մեջ՝ իշխանության ներսում  կան հակասական ուժեր՝ կառավարությունը մի գույն է, խորհրդարանը՝ այլ։

Դա ժողովրդին և ղեկավարներին ուսանում է ժողովրդավարություն, լինել մեծամասնական ուժ, բայց ընդդիմություն՝ խորհրդարանում։ Ժողովուրդն ու ղեկավարները դրան սովոր չեն, այդ պատճառով էլ անկայուն են համարում։

Փաշինյանի այսքան բարձր հեղինակությունը մի կողմից էլ վտանգավոր չէ՞. Արցախյան հարցի ինչ-որ փուլում, վկայակոչելով հենց բարձր լեգիտիմությունը, Հայաստանին կարող են ցավոտ լուծման պարտադրել, մի լուծման, որը հասարակությունը չէր ների նախկին՝ ոչ լեգիտիմ իշխանություններին։

Այժմ այդ մասին խոսելը վաղ է, որովհետև Փաշինյանը հիմա մանդատ ստացավ Երևանից և ոչ ողջ հայ ժողովրդից։ Ձեր նշած օրակարգը արդիական կլինի արտահերթ ընտրություններից հետո։ Չես կարող միայն Երևանի ընտրությունների բարձր արդյունքով այդպիսի ֆունդամենտալ հարցերի լուծման համար մանդատ ունենալ։ Այն, ինչ տեղի ունեցավ կիրակի օրը, մեծամասամբ քաղաքի հետ կապ ունի, ու ես անձամբ անգամ այդ դեպքում ավելի բարձր մասնակցություն էի ակնկալում։

– Կարծում եք՝ Արցախյան հարցում մոտ ապագայում չի՞ լինի պարտադրանք։

– Առաջիկայում դա հավանական չեմ համարում ու հատկապես ավագանու ընտրությունները դրա հետ չէի կապի։ Եթե վաղը լինեն արտահերթ ընտրություններ, ամեն ինչ ավելի հստակ կլինի, հստակ կուրվագծվեն նաև նրա տեսակետներն ու անելիքը։ Այդ ժամանակ նա մանդատ կունենա, իսկ առայժմ այդ մասին խոսակցությունները վաղ են։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում