Tuesday, 30 04 2024
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը

Բերդ քաղաքում 30-ամյա «Հանդին» «քֆուրի» պատճառով սպանել է ընկերոջը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Անանյանի գործի դատական քննությունը:

Նախկինում դատված 30-ամյա Հրանտին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 5-ին, ժամը 22-ն անց 20-ի սահմաններում Բերդ քաղաքի «Միջի աղբյուր» կոչվող պուրակի դիմացի հատվածում կայանված, տուժող Դավիթ Բ.-ին պատկանող «ՎԱԶ- 2121» մեքենայում վիճաբանության ժամանակ Հրանտ Անանյանն իր մոր հասցեին հնչեցված հայհոյանքի պատճառով կտրող-ծակող գործիքով հարվածել է 29-ամյա Դավիթ Բ.-ի որովայնի շրջանին ու սպանել է նրան:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Հրանտ Անանյանն ու տուժող Դավիթ Բ.-ն միմյանց հետ գտնվելով ընկերական հարաբերությունների մեջ, պայմանավորվել են դեպքի օրը հանդիպել՝ պարզաբանում կատարելու համար:

Ժամը 21-ն անց 40-ի սահմաններում Հրանտ Անանյանը գնացել է Բերդ քաղաքում գործող «Բերդ» տաքսի ծառայություն, նախապես տաքսի է պատվիրել՝ որոշ ժամանակ անց իրեն Իջևան տեղափոխելու համար, ապա գնացել է Դավիթի հետ հանդիպման:

Վերջինիս պատկանող «Նիվա» մեքենայով նրանք շրջել են քաղաքում, ապա Դավիթը մեքենան կայանել է Բերդ քաղաքի «Միջի աղբյուր» կոչվող պուրակի դիմացի հատվածում: Նրանք մեքենայի մեջ շարունակել են վիճաբանությունը, որի ժամանակ Դավիթ Բ.-ն Հրանտի մոր հասցեին հայհոյանք է տվել:

Հրանտ Ա.-ն, ըստ դատական ակտի, հանել է գրպանում եղած դանակը ու հարվածել է Դավիթի որովայնի շրջանին:

Այնուհետև Հրանտը կանչել է նախապես պատվիրած տաքսին, նստել ու մեկնել է Իջևանի ուղղությամբ: Իսկ վնասվածք ստացած Դավիթն ընկել է «Միջի աղբյուր» կոչվող պուրակի դիմացի աստիճանների վերևի հատվածում: Մոտակա ռեստորանից մարդիկ մոտեցել, նրան օգնություն են ցույց տվել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կարճ ժամանակ անց ստացած վնասվածքից մահացել է:

Դատարանում Հրանտ Անանյանն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե ինչ-որ կետերի հետ համաձայն չէ, բայց չի ցանկանում ցուցմունք տալ:

Նախաքննական ցուցմունքում Հրանտ Անանյանը հայտնել էր, որ ինքն ու տուժող Դավիթը միմյանց վաղուց են ճանաչել, միշտ նորմալ հարաբերությունների մեջ են եղել: Ինքը հաճախ է օգնել Դավիթին տարբեր հարցերում: Վերջին անգամ Դավիթը իր օգնությանն է դիմել մի հարցով, ինքն ասել է, թե չի կարող օգնել:

Դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 5-ին, Դավիթը մի քանի անգամ զանգել ու իրեն խնդրել օգնել, ինքն էլ պատասխանել է, որ կարող են հանդիպել, ու ինքը կբացատրի, թե ինչու չի ցանկանում այդ հարցով օգնել:

Հանդիպել են Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում: Ինքը նստել է Դավիթի «Նիվա» մեքենան, զրուցելով երկու շրջան պտտվել են Բերդ քաղաքում:

Դավիթը գարեջուր է գնել, հյուրասիրել է: Ինքը ամբողջ ընթացքում փորձել է նրան բացատրել, թե ինչու չի կարող օգնել: Իրենց մեջ լեզվակռիվ է սկսվել:

Դավիթը մեքենան կանգնեցրել է ավտոկայանի մոտ, երկուսով քայլել են դեպ «Միջի աղբյուր» կոչվող պուրակ:

Աստիճանների մոտ կանգնել են դեմ-դիմաց, սկսել են վիճել: Դավիթը բռնել է իր պարանոցից ու հայհոյել է իր մորը: Ինքը զայրացել է, ասել է՝ բաց թող: Բայց նա բաց չի թողել: Ինքը շալվարի գրպանից հանել է ծալովի դանակը, բացել ու ցանկացել է հարվածել նրա ոտքին, բայց Դավիթն ինչ-որ շարժում է կատարել, ու դանակը մտել է նրա փորը:

Ինքը նստել է պատահական տաքսի ու գնացել Իջևան, այնտեղից էլ պատահական մեքենայով գնացել է Երևան…

Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Դավիթի եղբայրը, հայտնել է, որ Դավիթը դեպքի հաջորդ օրվա համար ՌԴ մեկնելու տոմս էր գնել: Դեպքի օրվա երեկոյան նա տնից դուրս է եկել՝ ասելով, թե պետք է հանդիպի Հրանտին: Ինքը մի քանի անգամ զանգել է Դավիթին, ասել է՝ արի, իրերդ հավաքի: Վերջին անգամ եղբորից լսել է. «Հանդին ինձ խփեց»: Ինքն անմիջապես մեքենայով իջել է «Միջի աղբյուր» կոչվող տարածք, բայց եղբորն արդեն հիվանդանոց էին տարել:

Ինքը միշտ անհանգստացել է եղբոր համար, հաճախ է նրան զանգել, հարցրել է՝ որտեղ է, ինչով է զբաղված: Դեպքի օրը եղբայրը սկզբում ասել է, թե Հրանտի հետ է, «էսա կգա»: Վերջին անգամ ասել է. «Հանդին ա խփել»:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «քանի որ ամբաստանյալը հանցագործ էր», ինքը չի ցանկացել, որ եղբայրը նրա հետ շփվի: Եղբայրը 100 հազար ռուբլով մեքենա էր վաճառել ու էժան «Նիվա» էր գնել: Մնացած գումարը չի կարող ասել՝ ինչ է արել: Իր հարցին եղբայրը պատասխանել է, թե գումարը պրծել է, ծախսվել է: Եղբայրը փակ անձնավորություն էր, իր հետ չէր կիսվում…

Հրանտ Անանյանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է բնավորության գծերի շեշտվածություն:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հրանտ Անանյանի կողմից՝ նա նախկինում երկու անգամ դատապարտվել էր՝ ավազակային հարձակման, ապա՝ ապօրինի զենք պահելու համար, ունեցել է պատժի չկրած մաս:

Հրանտ Անանյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 2 ամիս 5 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 12-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում