Thursday, 16 07 2026
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը

Ո՞ւմ է արտահանձնում Պուտինը

Միքայել Հարությունյանին Հայաստան արտահանձնելը մերժելը թյուր տպավորություն կարող է ստեղծել, թե Ռուսաստանը դարձել է իրենց երկրներում արդարադատությունից խուսափող մարդկանց ապաստարան։ Սակայն հենց նույն օրերին ռուսական «Ռեգնումը» լուր տարածեց այն մասին, որ Ալիև-Պուտին Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանում ձերբակալվել են թալիշական ազգային գործիչ Ֆահրադդին Աբասզոդային, որի նկատմամբ Ադրբեջանի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում։ 2018թ. հուլիսի 14-ին Բաքվի դատարանը որոշում էր ընդունել նրան ձերբակալելու մասին, և, ամենայն հավանականությամբ, նա կհանձնվի Ադրբեջանին https://regnum.ru/news/polit/2479057.html։

Ֆահրադդին Աբասզոդան 1993-94 թթ. ղեկավարել էր Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության խորհրդարանը, այնուհետև, վախենալով քաղաքական հետապնդումներից, լքել էր Ադրբեջանը։ Ռուսաստանում էր գտնվում օտարերկրյա քաղաքացու մշտական կեցության կարգավիճակով, 2014թ. դիմել էր Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա գործը մինչ օրս պատկան մարմինները չէին քննարկել։ Վերջին տարիներին զբաղվում էր գիտական, թարգմանական և հրատարակչական գործունեությամբ։

Հատկանշական է Աբասզոդային Ադրբեջան արտահանձնելու որոշումը հենց այն օրերին, երբ Պուտինը մերժեց Միքայել Հարությունյանին Հայաստան վերադարձնել։ Ճիշտ է, թալիշական գործիչը Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակ չուներ, բայց տվյալ պահին դա զուտ իրավական մանրամասն է։ Իսկ քաղաքական տեսանկյունից խորհրդանշականն այն է, որ Ռուսաստանը Բաքվի հանդեպ բարի կամքի ժեստ է անում հենց այն հարցով, որով մերժում է Հայաստանին։

Ֆահրադդին Աբասզոդան չէր փնտրվում 10 մարդու սպանության մեղադրանքով, նա պարզապես պայքարել էր իր ժողովրդի ազատագրման համար, հոդվածներ էր հրապարակել։ Այս փոքրիկ համեմատությունը խոսում է այն մասին, որ միջազգային հետախուզման մեջ գտնվողներին արտահանձնումը Ադրբեջանը նույնպես օգտագործում է որպես քաղաքականության գործիք, և համեմատությունը հիմա Հայաստանի օգտին չէ։

Հարցն ունի նաև կարևոր հումանիտար ասպեկտ, քանի որ Աբասզոդան գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, և երկար բանտարկությունը նրան պարզապես հակացուցված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում