Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին:
Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից:











































