Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին լարված իրավիճակ է։ Սիրիացի զինվորները խուզարկություններ են կատարում թուրքական սահմանին մոտ ընկած համերկրացիների տներում։
Դրանցից մեկում սիրիացի զինվորները հայտնաբերել են Թուրքիայի դրոշ, որը նրանց պահանջով իսկույն ևեթ իջեցվել է։
Հիշեցնենք, որ այժմ Թուրքիայում է ապաստանել սիրիացի մոտ 11,000 փախստական։










































