Sunday, 12 07 2026
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

Չհաղթել չէինք կարող. Հայաստանի հավաքականի հաղթանակի հակառակ կողմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ելույթն Ազգերի լիգայի խաղարկությունում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դժվարությամբ, բայց 3 միավոր վաստակեցինք Լիխտենշտեյնի հետ մրցավեճում: Այսօր դժվար թե գտնվի ֆուտբոլասեր, որը գոհ լինի մերոնց ցուցադրած խաղից: Հայաստանի հավաքականի խաղը չէր ստացվում, և եթե մի քանի ֆուտբոլիստներ գործի չդնեին անհատական վարպետությունը, հնարավոր է, որ չվաստակեինք այդքան անհրաժեշտ 3 միավորը:

Մեր հավաքականը խաղը սկսեց առանց նոմինալ հարձակվողի: Վարդան Մինասյանը շեշտը դրել էր ընդգծված հարձակողական կիսապաշտպանության վրա՝ ի դեմս Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի և Իվան Յագանի: Այո, դաշտի միջին հատվածում մերոնք ակտիվ էին, բայց մրցակցի տուգանային հրապարակին մոտենալը խնդիր էր: Չկար այն հարձակվողը, որը մշտապես լարվածության մեջ կպահեր մրցակցի պաշտպաններին: Հնարավոր է՝ մեկնարկային կազմում Արթուր Սարկիսովի ներկայությունը նպաստեր, որ մեր գրոհներն ավելի սուր լինեին: Վարդան Մինասյանին հաջողվել է որոշակիորեն փոխել և վերակենդանացնել խաղը: Մեր ֆուտբոլիստներն անհամեմատ ավելի արագ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից:

«Ես միշտ կապի մեջ եմ Յուրայի հետ։ Վերջին անգամ մոտ 10 օր առաջ եմ զրուցել նրա հետ։ Նա մինչև վերջին պահը ակումբ էր փնտրում։ Ես նրան ասել էի, որ ակումբ գտնելու և գոնե 2 հանդիպում անցկացնելու դեպքում անպայման հրավիրելու եմ ազգային հավաքական, ինչը եղավ Հովհաննես Համբարձումյանի դեպքում։ Յուրա Մովսիսյանը մեզ շատ է պետք: Ցավոք, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ։ Սակայն դրական կողմն այն է, որ վնասվածքի ապաքինման կանխատեսված 4 ամսվա փոխարեն նա 2,5 ամսում ապաքինվել է»,-Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ ասել է Մինասյանը։

Կարող ենք ասել, որ Վարդան Մինասյանի մարտավարությունը իր ողջ ծավալով կաշխատեր, եթե խաղադաշտում լիներ Յուրա Մովսիսյանը: Կարճ ասած՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում չկար վերջակետ դնող: Առանց նոմինալ հարձակվողով խաղալու մարտավարությունը թերի էր:

Երեկվա խաղում սրության պակասը պայմանավորված էր նաև Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան հաջող խաղով: Ավելի ստույգ՝ Մխիթարյանին չէր հաջողվում ակտիվ համագործակցել Մարկոսի և Օզբիլիսի հետ: Մեր հավաքականի ավագը կարծես կտրված էր խաղից ու փորձում էր խաղին սրություն հաղորդել անհատական գործողություններով: Խաղը կարող էր այլ ընթացք ստանալ, եթե Մխիթարյանն իրացներ իր իսկ վաստակած 11-մետրանոցը, բայց… «Այսօր իմ օրը չէր»,- խաղից հետո ասել է Մխիթարյանը:

Լիխտենշտեյնի հետ մրցավեճում մեր հավաքականի կազմում լավագույնը միանշանակ Արաս Օզբիլիսն էր, որը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Օզբիլիսի միայն գնդակի հետ վարվելու վարպետությունը հաճույք է պատճառում երկրպագուներին: Ընդունենք, որ երկրորդ և հաղթական գոլը ծնվեց հենց Օզբիլիսի ֆանտաստիկ անցումների արդյունքում:

Արդեն 2 օրից մեր ընտրանին Սկոպյեում մրցելու է Մակեդոնիայի հավաքականի հետ: Վերջինս մեկնարկային տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի նկատմամբ: Առաջիկա մրցավեճում անհանգստացնող գլխավոր օղակը շարունակում է մնալ պաշտպանությունը: Երեկվա մրցավեճում Լիխտենշտեյնի երկրորդ լուրջ գրոհը գոլով ավարտվեց: Տվյալ դրվագում պաշտպանությունն ուղղակի փլուզվեց: Հատկապես պաշտպանական եզրերը բավական թույլ են: Հովհաննես Համբարձումյանը մարզավիճակի հետ կապված խնդիր ունի, իսկ ձախ պաշտպանի դիրքը ըստ էության օդից կախված վիճակում է:

«Մենք արդեն սկսել ենք պատրաստվել այդ հանդիպմանը։ Այս ասուլիսին զուգահեռ՝ մեր հանդերձարանում բժիշկները, սննդի մասնագետները արդեն սկսել են իրենց աշխատանքը։ Հուսով ենք, որ մեր քայլերով կկարողանանք արագացնել ֆուտբոլիստների վերականգնողական պրոցեսը և կազմ ու պատրաստ ներկայանալ այդ խաղին։ Նաև ցանկանում եմ նշել, որ հաջորդ խաղին կտեսնեք փոփոխություններ մեկնարկային կազմում»,- ասել է Մինասյանը։

Ինչևէ, մեր հավաքականն առաջին քայլն արեց Ազգերի լիգայում դեպի մեծ հաղթանակ: Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ոգևորում էր ֆուտբոլասերներին: Հաղթանակը հեշտ չտրվեց, բայց, ինչպես ասում են, հաղթողին չեն դատում: Մեր երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների, ինչպես նաև ֆուտբոլում արդեն իսկ հաստատված նոր մթնոլորտի ֆոնին ուղղակի չէինք կարող չհաղթել Լիխտենշտեյնին: «Հանրապետականում» իսկապես բացառիկ մթնոլորտ էր: Ստադիոնի օթյակում չկար այն դժգույն «մասսան», որը տարիներ շարունակ փչացրել է երկրպագուների տոնը: Բոլորը կենտրոնացած էին խաղի վրա և վայելում էին ֆուտբոլը: Կարելի է ասել, որ երեկ, սկսած երկրի ղեկավարից, բոլորը ազգային հավաքականի կողքին էին: Սրանք դետալներ են, որոնք հաղթանակի համար նպաստավոր դաշտ են ստեղծում: Դժվարը հաղթանակի հիմքերը դնելն է: Այսօր ունենք այդ հիմքերը, և պետք է հավատալ, որ Լիխտենշտեյնի նկատմամբ տարած հաղթանակը հաղթական շարքի սկիզբն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում՝ մրցելով Մակեդոնիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում