Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեն լուսանկարների իր բլոգում երկրպագուների հետ կիսվել է իր լուսանկարով: Գեղեցկուհի շիկահերը տեղադրել է լուսանկար, որում նա ինքնաթիռում է՝ սուրճի բաժակով, առանց դիմահարդարման: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
Ամանորի անքուն գիշերից հետո 42-ամյա աստղը հոգնած տեսք ունի: Երգչուհին գրել է. «Մեկնում եմ հանգստանալու»:










































