Sunday, 12 07 2026
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը

«Ելման կետ». մեկ տասնամյակ շարունակ ուռճացված աշխատավարձերը Հայաստանում խորացրել են աղքատության մակարդակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ անհրաժեշտ է գնահատել նախկին իշխանության թողած ժառանգությունը և ամփոփել գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանները: Որպես «Ելման կետ» դիտարկենք Հայաստանում աշխատավարձի, աղքատության, զբաղվածության և գործազրկության դինամիկան:

Վերջին տասնամյակում Հայաստանում անվանական աշխատավարձը հսկայական աճ է գրանցել, մինչդեռ գնաճով ճգրտված աշխատավաձը չնչին փոփոխության է ենթարկվել։ 2017-ին 2007-ի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 168%-ով՝ կազմելով 195,074 ՀՀ դրամ, իսկ գնաճով ճշգրտված աշխատավարձն աճել է ընդամենը 27%-ով՝ մոտ 20,000 ՀՀ դրամով։ Անվանական և գնաճով ճգրտված աշխատավարձի միջև ճեղքը բավականին մեծ է, ինչը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում անվանական աշխատավարձն աճել է առաջանցիկ տեմպերով՝ չնչին կերպով բարելավելով վարձու աշխատողի կյանքի որակը:

2013թ.-ից սկսած անվանական աշխատավարձը կտրուկ աճ է գրանցել, ինչը պայմանավորված է եղել «Եկամտային հարկի» մասին օրենքին համապատասխան անվանական աշխատավարձի հաշվարկի մեթոդաբանության մեջ կատարված փոփոխությամբ։ Ըստ այդմ՝ անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն, ինչն էլ ավելի է ուռճացրել այս ցուցանիշը։

2008 – 2016թթ.-ին աղքատության մակարդակը միջինում կազմել է 31.5%: 2016 թ.-ին ՀՀ բնակչության թվի մեջ աղքատների թիվը 2008թ-ի համեմատ աճել է մոտ 16%-ով, մինչդեռ բնակչության թիվը նույն ժամանակաշրջանում նվազել է 3.5%-ով։ 2016թ.-ին բնակչության մոտ 30 %-ը՝ 880 հազար մարդ, համարվել է աղքատ, այդ թվում՝

585 հազար մարդ՝ ուղղակի աղքատ, որոնց սպառումը եղել է 33,418 ՀՀ դրամից 40,867 (աղքատության վերին գիծ) ՀՀ դրամի միջակայքում։
295 հազար մարդ՝ շատ աղքատ և ծայրահեղ աղքատ. նրանց սպառումը եղել է 23,313 ՀՀ դրամից 33,418 ՀՀ դրամի միջակայքում։

Աղքատության հաղթահարման ուղիներից մեկը զբաղվածության մակարդակի բարձրացումն է, մինչդեռ ՀՀ-ում վերջին տասնամյակում նկատվել է ոչ թե զբաղվածության, այլև գործազրկության մակարդակի աճ. 2008 – 2017թթ.-ին գործազրկության մակարդակը միջինում կազմել է 17.8%: Վերջին 10 տարիներին գործազրկության մակարդակի միտումը միանշանակ չի եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գալ որևէ եզրահանգման՝ դիտարկելով միայն այդ ցուցանիշը։ Այսպիսով, անհրաժեշտ է գործազրկության մակարդակի հետ համատեղ դիտարկել նաև տնտեսապես ակտիվ բնակչության (գործազուրկներ և զբաղվածներ) ցուցանիշը.

2008-2017թթ.-ի ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը պարբերաբար նվազել է, ինչի միջին տեմպը կազմել է -2.2%, իսկ գործազուրկների թվի աճի տեմպը՝7%:
2017թ.-ին վերջին տնտեսապես ակտիվ բնակչության և գործազրկության ցուցանիշները 2008թ.-ի համեմատ նվազել են համապատասխանաբար մոտ 184 հազար և 13 հազար մարդով, իսկ գործազրկության մակարդակն աճել է4 տոկոսային կետով։

Վիճակագրությունը հուշում է, որ վերջին տասնամյակում գործազուրկների թվաքանակի նվազումը պայմանավորված է եղել ոչ թե գործազուրկներին աշխատանքի տեղավորմամբ, այլ նրանց արտագաղթով՝ նրանք հեռացել են հանրապետությունից այլ երկրներում աշխատանք գտնելու նպատակով: Այս ընթացքում նվազել է ոչ միայն գործազուրկների, այլ նաև զբաղվածների թվաքանակը՝ 171 հազարով։ Զբաղվածների թվի նվազման պատճառներից մեկը ոչ ճկուն «մաքուր» աշխատավարձն է, ինչը նույնպես արտագաղթի խթանման նախապայման է հանդիսացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած ներառական տնտեսական աճն, ըստ էության, պետք է միտված լինի տարիներ շարունակ կուտակված և խորացած այս խնդիրների լուծմանը: Տնտեսական աճը պետք է դրսևորվի ոչ թե միայն թվային արտահայտությամբ, այլ այն պետք է դրականորեն ազդի բնակչության իրական եկամուտների և կյանքի որակի բարելավման վրա:

Ինգա Ղալայան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում