Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փաշինյանի «լայվը» գնաց արձակուրդ՝ թեժ պահելով օրակարգը․ վարչապետը երևանցիներին դրեց երկընտրանքի առաջ

Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Այսօրվա «լայվն» էականորեն տարբերվում էր նախորդներից՝ թե հարցերի բազմազանության և թե սրության տեսակետից։

Համենայն դեպս, ֆեյսբուքյան նախկին ուղիղ եթերները շատ ավելի ապաքաղաքական էին, իսկ այսօր վարչապետն, ըստ էության, անդարադարձավ քաղաքական հիմնական հարցերին, իհարկե՝ ճիշտ չի լինի պնդել, որ բոլորի հարցերին ստացանք սպառիչ պատասխաններ։

Օրինակ՝ տեղեկացանանք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանն այցելելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ այդ հանդիպումն աշխատանքայի՞ն է, թե՞ պաշտոնական։ Թերևս առաջին անգամ Փաշինյանը տողատակով ընդունեց, որ հայ-ռուսական հարաբերույուններում գոյություն ունեն խնդիրներ։ Նա համոզմունք է հայտնել, որ իր ու Պուտինի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն և լուծումներ կտան բազմաթիվ հարցերի: «Իհարկե, ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- եզրափակել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հստակ պատկերացում ունի ներքաղաքական օրակարգի վերաբերյալ։ Օրինակ՝ նա կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն «սև-սպիտակի» տրամաբանությամբ, այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են աջակցություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին: Փաշինյանն ուղիղ տեքստով հասկացրել է, որ հնարավորինս մասնակցելու է ընտրարշավին։ Վարչապետի այս դիրքորոշմանն առաջիկայում դեռ կանդրադառնանք, սակայն փաստենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է Երևանում իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու խնդիր։ Առաջիկա ընտրությունների նման բանաձևումն այնքան էլ արդյունավետ չէ․ իհարկե՝ այն համոզիչ հաղթանակ է ապահովելու «Իմ քայլը» դաշինքի համար, սակայն «խաղից դուրս» վիճակում է թողնելու քաղաքական ուժերի, որոնք ամենևին էլ հակահեղափոխության ճամբարին չեն հարում։

Քաղաքային ընտրություններում այդ ճամբարը նույնիսկ ներկայացված չէ ու այնքան էլ ակնհայտ չէ, թե ում նկատմամբ է համոզիչ հաղթանակ տանում Փաշինյանի թիմը՝ հեռանկարի տեսակետից ավելի սահմանափակելով հեղափոխության թիմի սոցիալական բազան։ Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, հակահեղափոխական ռևանշի վտանգ տեսնում է ու այսօր ասել է, որ աշխատում են խորդհրդարանի ինքնալուծարման սահմանադրական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ։

«Հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշել է վարչապետը: Դժվարանում ենք ասել, թե ինչքանով արդյունավետ կլինեն կոնյուկտուրային սահմանադրական փոփոխոխությունները, սակայն կանխատեսելի է, որ դրանք ավելի են դժվարեցնելու կոնսենսուսը գործող կառավարության և խորհրդարանի միջև ու նաև որոշակի ռիսկեր են ծնելու առաջիկա ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից։ Ու դարձյալ խոսենք մի պրոբլեմի մասին, որն արդեն համակարգային լուրջ խնդիր է դառնում գործող կառավարության համար։ Դա այն է, որ կաբինտը չի ձևավորել որոշումներ կայացնելու մեխանիզմներ և հրատապ մի շարք խնդիրների Նիկոլ Փաշինյանը տալիս է վերացական պատասխաններ կամ հղում անում այն հանգամանքի վրա, որ կառավարությունում հարցը դեռ քննարկվում է։

Օրինակ՝ այսօրվա ուղիղ եթերի առաջին հարցն ուղղված էր 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը: Վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահովների համար իջեցում արդեն տեղի է ունեցել: «Բացի այդ, ես ասեմ, որ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,-ասել է վարչապետը: Նա հայտարարել է, որ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես է պրոբլեմն առաջացել: Փաշինյանը նշել է, որ չեն կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա: Մի խոսքով՝ հարց տվող քաղաքացիները թերևս հասկացան, որ էլետրաէներգիայի սակագների նվազում մոտ ապագայում չի լինելու, որովհետև աշխատայքային խումբը դեռ լուծումներ չունի։

Բնականաբար՝ նույն վիճակն է նաև Ամուլսարի հարցում, որտեղ վերջնական լուծումներ չեն գտնվում արդեն երեք ամիս՝ չնայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Լիդիան Արմենիայի»՝ կառավարության մոտ բողոքող աշխատակիցներին վերջերս խոստացել էր, որ որոշակիություն կլինի արդեն օգոստոսի վերջին։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ շփման ուղիղ եթերի այս ֆորմատը արդյունավետ և անմիջական է համարել և նշել է, որ այնպիսի զգացողություն ունի, որ յուրաքանչյուրի հետ խոսում է, սակայն ավելացրել է, որ ժամանակավոր կդադարեցնի այս ձևաչափը, քանի որ չի կարողանում բոլորի հարցերին պատասխանել: Ամառային արձակուրդները ավարտվեցին, անորոշ ժամանակով արձակուրդ գնաց Նիկոլ Փաշինյանի «լայվը»։ Թերևս ճիշտ որոշում է․ անհրաժեշտ է մի պահ դադար տալ հետհեղափոխական հուզականությանը ու կենտրոնանալ երկրի արտաքին ու ներքին պրոբլեմների վրա, քանի դեռ մի շարք ոլորտներում չեն հասունացել ֆորս-մաժորային իրավիճակներ։

https://www.youtube.com/watch?time_continue=18&v=gKPVPrzY6xM

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում