Friday, 03 05 2024
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Կրեմլը պարզապես հետևում է․ չենք կարծում, թե Փաշինյանի գործողությունները Մոսկվայի դեմ են

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարեց՝ իշխանությունները նախորդ տարիներին իրենց կեցվածքով այնպես են արել, որ տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ՝ այդ իշխանության նաև պասերով, կապվել են Ռուսաստանի հետ։ «Ինչո՞ւ, որովհետև ուզել են իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս գցել, իբր՝ դրսում ուժեր կան, որոնք թույլ չեն տալիս, որ կոռումպացված չլինեն: Հիմա երբ բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում՝ ձեր դեմ են պայքարում. իզուր մի՛ զանգեք, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում նույնպես միամիտ մարդիկ չկան»,- նշեց վարչապետը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ վարչապետ Փաշինյանի ասածները միանգամայն տրամաբանական էին և նաև ամրապնդվում է որոշակի փաստերով։ «Այդ մասին մենք գոնե կարող ենք դատել Լավրովի հայտարարությունից, այն թունավոր հայտարարություններից, որոնք դնում են շրջանառության մեջ ռուսների ուշադրությունը հրավիրելու համար՝ մասնավորապես «խունտա»։ Չմոռանանք, որ այդ բառով փորձում էին բնորոշել Ուկրաինայի նոր իշխանություններին, և հիմա փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանում Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ալերգիա առաջացնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքերով՝ թե ինչ ելք կունենա իրավիճակը, կախված է լինելու ՀՀ ներկայիս իշխանության կատարելիք հետագա քայլերից. «Դրանք պետք է լինեն նպատակային, էֆեկտիվ ու բերեն հեսցնեն որոշակի արդյունքների՝ հատկապես ժողովրդավարության հաստատման, ռևանշիստական ուժերի քաղաքական ու բարոյական ոչնչացման, մոնոպոլիաների ջարդման, որպեսզի ռուսների մոտ վերանա այն ընկալումը, որ կարող են միջամտելով ինչ-որ բան փոխել Հայաստանում։ Ռուսներն ուղղակի դատապարտված են ընդունել ու հաշտվել այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում»։

Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների կոռուպցիոն տանիքը՝ բոլոր իմաստներով։ «Հայաստանում ձևավորված էր քրեական խմբավորում, որի կնքահայրը Ռուսաստանի իշխանությունն էր։ Պարզապես Հայաստանը պետք է իր քայլերով Ռուսաստանին զրկի ինչ-որ բան փոխելու հեռանկարից ու զգացումից՝ եթե հանկարծ փորձի միջամտել։ Այո՛, պետք է հասցնել մի բան՝ ցանկացած միջամտություն վնաս է առաջին հերթին հենց Ռուսաստանին»,- եզրափակեց նա։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանում չկա տարածված այնպիսի կարծիք, թե Հայաստանում տեղի ունեցածն ընդդեմ Մոսկվայի էր. «Մենք կարծում եք՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Ինչ վերաբերում է հանրահավաքից առաջ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին, ապա, իմ կարծիքով, խոսքն ավելի շատ գնացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին։ Այժմ խնդիրը լուծված չէ, մեր կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կտրվի Բելառուսին։ Մենք չգիտենք՝ ձեր կողմից առաջարկվող հաջորդ գեներալն ինչ ճակատագիր կունենա, գուցե նույնը, ինչ Խաչատուրովը։ Եվ որպեսզի չվնասվի ՀԱՊԿ-ի հեղինակությունը, ցանկալի է, որ մանդատը տրվի մեկ այլ երկրի»։

Քաղաքագետն ընդգծում է՝ առայժմ Մոսկվայի համար անհայտ է, թե Ռուսաստանի հետ իրականացվելիք ինչ հումանիտար ծրագրերի մասին է խոսել Փաշինյանը։ «Անկեղծ ասած՝ Մոսկվայում ոչ ոք այդ մասին պատկերացում չունի։ Ինչ վերաբերում է Քոչարյանի հարցին, ապա հենց Հայաստանի ներսում երևում է քաղաքական իրավիճակի սրման հնարավորություն, և դժվար է ասել,թե իրավիճակն ինչպես կզարգանա առաջիկայում։ Դրանից բացի՝ մեզ համար անհասկանալի է, թե ինչու են արտահերթ ընտրություններն անցկացվում հաջորդ տարվա գարնանը, կարծում եմ՝ պետք է ավելի շուտ անցկացվեր»,- ասաց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ լավ կլինի, որ Փաշինյանն ավելի շուտ լեգիտիմացներ իր իշխանությունը։ «Այն ամբոխը, որի առջև ելույթ է ունենում Փաշինյանը, հնադարյան մոտեցում է հիշեցնում, աշխարհում ռեալ քաղաքականությունն այդպես չի արվում։ Փաշինյանի հետ կարող ես մի բան պայմանավորվել, ինքն էլ ասի՝ ժողովուրդն ինձ այդ հարցում չի աջակցում։ Կան պետական մարմիններ, խորհրդարան, կառավարություն, իսկ խորհրդարանում այժմ իշխում են նախկին իշխանությունները։ Մենք չենք քննադատում Փաշինյանին և չենք կարծում, թե իր գործողությունները Մոսկվայի դեմ են ուղղված, պարզապես հետևում ենք։ Կարևոր է, որ նա ղարաբաղյան հարցում սխալներ թույլ չտա»,- ընդգծեց նա։

Քաղաքագետը միևնույն ժամանակ շեշտում է. «Մենք չենք ուզում, որ մեզ օգտագործեն։ Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է Ղարաբաղի հարցում պատերազմ թույլ տա, բայց ի՞նչ է դա նշանակում, եթե այլ կողմ պատերազմ սկսի՝ Ռուսաստա՞նն է մեղավոր։ Չնայած ողջ հեղափոխական տրամադրություններին, պրոռուսական տրամադրությունները Հայաստանում բավականին կայուն են, և Փաշինյանը պետք է փորձի չգնալ հարաբերությունների սրման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում