Wednesday, 01 05 2024
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը

Փաշինյանը ոչնչացրեց Քոչարյանին

ՀՀ ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության: Մեկնման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանելու ՀՀ պետական սահմանը, կանգնելու մեր զինվորի կողքին: Մենք եկել ենք իրականացնելու ոստիկանության զորքերի ծառայողների ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Նրանք հենց հիմա մեկնում են մարտական հերթապահության»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նախաձեռնությունը բացառիկ քաղաքական նշանակություն ունի, որը նաև բացահայտում է նրա արժեքային համակարգը, մտածողությունը, ինչն արմատապես տարբերվում է նրանից, որ պետական վերնախավն ունեցել է անցած քսան տարիների ընթացքում։

Ներքին զորքերը տարիներ շարունակ ունեցել են ռեպրեսիվ նշանակություն՝ իշխանության թելադրանքով բարիկադներ քաշելով երկրի ներսում, որի մի կողմում դեսպոտ իշխանությունն էր, մյուս կողմում՝ անպաշտպան հասարակությունը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում իրենց իշխանությունը պահպանել են բացառապես երկրի ներսում բարիկադներ կառուցելու, անտագոնիզմի, ոստիկանական մահակի, բռնաճնշումների միջոցով, այլ խոսքով՝ նրանց իշխանության գինը եղել է քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի ինստիտուցիոնալ ոչնչացումը։

Թավշյա հեղափոխությունը երկրում արմատապես վիճակ է փոխել։ Վերանում են իշխանության և հասարակության միջև տասնամյակներով վեր խոյացած պատերը, հեղափոխությունը երկրի ներսում սրբեց-տարավ բարիկադները։ Հասարակության աննախադեպ վստահությունն ունեցող իշխանությունը քաղաքական նոր մշակույթ է արմատավորում, որը կառուցված է հասարակական կոնսոլիդացիայի հենքով։ Այս համատեքստում արմատապես վերանայվում է նաև ոստիկանության զորքերի ֆունկցիոնալ նշանակությունը․ իշխանությունը երկրի ներսում այլևս չունի թիրախներ, հետևաբար՝ բարիկադների անհրաժեշտություն։ Մտածողություն, փիլիսոփայություն է փոխվել երկրում․ Փաշինյանը կարծում է, որ ռազմական ստորաբաժանման տեղը պետական սահմանն է, նրա պոտենցիալ թիրախը՝ թշնամին։ Ոստիկանության զորքերի սպան, ծառայողն այլևս կարիք չունեն «հերոսանալ» Երևանի փողոցներում՝ ընդդիմության հանրահավաքները ցրելու կամ բողոքավորներին խոշտանգելու գործընթացում։

Երկրում պարտվել է բարիկադային մտածողությունը ու դա թավշյա հեղափոխության, հասարակական համերաշխության ամենակիրառական ձեռքբերումն է։

Ուշագրավ է, որ ոստիկանական զորքերն առաջնագիծ են մեկնում երկրում տեղի ունեցող շրջադարձային իրադարձությունների համատեքստում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քոչարյանը տաս տարի առաջ վտանգել է երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, բանակային ստորաբաժանումները բերել է մայրաքաղաք իր արյունոտ իշխանությունը, թալանի իրավունքը պաշտպանելու, թշնամու փոխարեն սեփական քաղաքացիներին գնդակահարելու համար։ Փաշինյանը սեփական քաղաքացուց պաշտպանվելու կարիք չունի և փոխում է ոստիկանության զորքերի ֆունկցիոնալ նշանակությունը՝ նրանց ուղարկելով առաջնագիծ, որպեսզի ավելի ամուր լինի Հայաստանի պաշտպանությունը։

Սա այն դեպքն է, որ Փաշինյանի՝ ընդամենը մի նախաձեռնությունը ոչնչացնում է Քոչարյանին՝ ավելի բացահայտ դարձնելով վերջինիս բարոյական սնանկությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում