Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. Ասկերանում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական մղումները: Նոր համատեղ ճամբարային նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու ստեղծագործողների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին և տարեցտարի Արցախի և Հայաստանի դպրոցականների փոխայցելությունների թիվը ավելանալու է: Երբ կասեցրեցինք «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանքներ հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Նոր ճամբարի մոդելը պատասխանն է այդ քննադատություններին։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու վստահություն հայտնել, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի բնության հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց Պատարա գյուղի անտառներում են 30 տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում: Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։ Ճիշտ է, այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։ Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-նշել է Նարինե Աղաբալյանը։

Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունել «Velvet» քառյակը, այնուհետև կազմակերպվել է ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվել են կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես են եկել Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվել է ազգային պարերի վարպետության դասով։

Հայկական երկու հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացված ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանի և Արցախի 80 պատանիներ: Ճամբարը կգործի մինչև օգոստասի 19-ը: Դպրոցականների համար ճամբարային ծրագրով նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում