Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Հրեշտակի թևերով Պիտուլը՝ Ալրաղացի Լյովիկի ազգականը, հարցաքննվել է կաշառքի գործով

Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակված Պիտուլ մականունով Արթուր Գասպարյանի մասին մեր հրապարակումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով ծառայողական քննություն էր նշանակվել, որը դեռ ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Պիտուլը, որն Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով։ Դրանից բացի՝ նա անցած տարի՝ հուլիսի 31-ին, սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի, որը ընդամենը փորձել էր 10 հատ ձմերուկ անցկացնել իր մեքենայով՝ առանց մաքսազերծելու՝ զարմանալով, որ մաքսակետի հարևանությամբ բնակվող բնակչից 10 ձմերուկի համար մաքսատուրք են պահանջում։ Գործին այդ ժամանակ անմիջապես միջամտել էր դեռևս մաքսակետի զննման բաժնի պետ աշխատող Արթուր Գասպարյանը, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել բնակչին, վզից փոկել ոսկե շղթան։ Գործը, սակայն, այդպես էլ որևէ իրավական հետևանք չէր ունեցել։ Գասպարյանը ոչ միայն պատիժ չէր կրել, այլև պաշտոն է ստացել։

Մեր այս հրապարակումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ եթե մեզ թվում է, որ իր անելիքն առավոտից երեկո դարդ անելն է՝ վայ, էս ինչ կադր նշանակեց, ապա սխալվում ենք։ «Իմ անելիքը հարկային վարչարարությամբ հարկային եկամուտներն ապահովելն է և հարկային, մաքսային հսկողություն իրականացնելը, այո, բայց կադրերի միջոցով: Դուք գնահատեք մեր աշխատանքը, այլ ոչ թե, օրինակ, Անանյանը լավ կադրային քաղաքականություն է իրականացնում, թե չէ․․․ և եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր և հրեշտակի թևերով, չի լինում նման բան: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի»,- նախորդ կառավարության նիստից հետո ասել էր Անանյանը։

ՊԵԿ ծառայողական քննությունից զատ, մենք գրավոր հարցում էինք կատարել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով ամբողջական տեղեկատվություն տրամադրել, թե վերջերս պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակված Արթուր Գասպարյանի մասով ՀՔԾ-ում երբևէ հարուցված քրեական գործ եղել է, թե ոչ։ Եվ եթե եղել է, ապա խնդրել էինք մանրամասնել, թե ինչ գործ է եղել, ինչ հատկանիշներով և ինչպես է հանգուցալուծվել այդ գործը, ինչ ելք է ունեցել։ Դրանից բացի՝ խնդրել էինք պատասխանել նաև հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն տվյալ անձի վերաբերյալ նյութերը ուսումնասիրել է լրիվ բազմակողմանի, օբյեկտիվ, և արդյոք գործը կոծկելու փորձ չի եղել։

ՀՔԾ-ից, սակայն, մեզ պատասխանել են, որ ՀՔԾ-ում տարվում է միայն քրեական գործերով կասկածյալների և մեղադրյալների հաշվառում, որով ՀՀ ԿԱ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պետ Արթուր Գասպարյանի վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ։ «Ինչ վերաբերում է վերջինիս՝ տուժող կամ վկա հանդիսանալուն, ապա տեղեկացնում ենք, որ նման հաշվառում ՀՀ ՀՔԾ-ում չի տարվում»,- ասվում է ՀՔԾ-ից ստացված պատասխանում։

Նշենք, սակայն, որ մեր ձեռքի տակ հայտնված մի փաստաթղթից պարզ է դառնում, որ Արթուր Գասպարյանը 2017 թվականի դեկտեմբերին վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, ՀՀ տարբեր քաղաքացիների կողմից հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքերի առթիվ 2017թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս քրեական գործը ԱԱԾ-ի վարույթից տեղափոխվել էր հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննություն էր կատարվել, Արթուր Գասպարյանի հերթափոխում ընդգրկված երկու անձ ձերբակալվել էր, սակայն կարճվել էր գործը նախկին իշխանությունների ժամանակ բոլորին հայտնի պատճառներով՝ կաշառք և հովանավորչություն։ Մինչդեռ քրեական գործում առկա էին բավարար ապացույցներ, հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որոնք փաստում էին կաշառք վերցնելու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում