ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չպետք է հնարավորություն տալ իրանին միջուկային զենք ունենալ: Այս մասին գրում է telegraf.com-ը:
«Վարչապետը և ես եկանք այն եզրակացության, որ Իրանի կոշտ ռեժիմին երբեք չի կարելի թույլ տալ ատոմային զենք ունենալ, երբեք»,- ասել է Թրամփը:
«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի նա դադարեցնի իր թշնամական գործունեությունը»,- նշել է նա:









































