Sunday, 19 05 2024
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո

Հայոց հայրապետին վտանգ է սպառնում․ Հայաստանը դառնում է Հայ եկեղեցին նսեմացնող աշխարհի միակ երկիրը

Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Առնվազն տարակուսելի է Հայաստանի կառավարության, մեղմ ասած, լոյալ վերաբերմունքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» սակավաթիվ, մարգինալ շարժման ապօրինի գործողությունների հանդեպ: Տվյալ պարագայում` խոսք անգամ չի կարող գնալ ժողովրդավարության, բազմակարծության մասին, որովհետև ակնհայտորեն արտաքին ու ներքին համակարգված աշխատանք է տարվում` ոչնչացնելու համար հայ եկեղեցու նվիրական ինստիտուտը։

Աշխարհի ոչ մի երկրում` թերևս բացի այսօրվա Հայաստանից, այսպես չեն կարող նվաստացնել հայ եկեղեցուն, նրա պատրիարքին: Նույնիսկ` Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված Թուրքիայում, որտեղ անկաշկանդ գործում է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումը, մեր պատրիարքն անվտանգ է կամ մեր եկեղեցու պատրիարքը պաշտպանված է անգամ ամենաթունդ հակաքրիստոնեական երկիր համարվող Իսրայելում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստորեն անպաշտպան է միայն նոր Հայաստանում, որտեղ մի խումբ կասկածելի վարք ու բարոյական նկարագիր ունեցող մարդիկ կարող են ներխուժել Մայր Աթոռի դիվանատան տարածք, հետո հանգիստ լքել այն` պետությունից որպես խրախուսանք ստանալով ռեկտորի պաշտոն իրենց շարժման ամենաագրեսիվ կազմակերպիչներից մեկի համար:

Պարզ էր, որ պետական նման հոգածությունից հետո ինքնակոչ շարժման անդամներն ավելի ագրեսիվ ու ցինիկ են դառնալու և պատահական չէ, որ այսօր ուղղակի սպառնալիք է ստեղծվել Վեհափառի համար` վերջինիս շրջափակման մեջ առնելու հակաօրինական գործողությամբ:

Սա արդեն ապտակ է մեր համազգային նվիրական նպատակներին, եկեղեցուն: Կառավարությունը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել այսօրվա ապօրինության կազմակերպիչների նկատմամբ, դիմել շտապ գործողությունների` Վեհափառի և եկեղեցու անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Նոր Հայաստանը պարտավոր է կոշտ գործողություններով սահմանազատվել հակակաթողիկոսական կամպանիայից: Հակառակ պարագայում` ստիպված ենք արձանագրել, որ նոր  Հայաստանում տոտալ թիրախավորման է ենթարկվում  հայ եկեղեցու նվիրապետությունը` դրանից բխող հետևանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում