Ինչպես հաղորդում է իսրայելական MIGNews.com կայքը՝ հղում անելով իրանական Mehr գործակալությանը, Mahan Air իրանական ավիաընկերության ինքնաթիռը հրաշքով խուսափել է կործանումից՝ վայրէջք կատարելով իրանական Մեհրաբադ քաղաքում:
Մաշհադից Մեհրաբադ ուղևորվող ինքնաթիռի անձնակազմը կապի է դուրս եկել դիսպետչերի հետ և հայտնել, որ ինքնաթիռի անիվները չեն բացվում: Մեհրաբադում թռիչքուղին պատել են փրփուրով, որպեսզի հնարավոր լինի գետնին հարվածելուց հետո խուսափել պայթյունից: Միայն օդաչուների հմուտ գործողությունների շնորհիվ է հաջողվել խուսափել ողբերգությունից: