Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հրաժարականը չի փրկի. Աղվան Հովսեփյանն ու Վահագն Հարությունյանը պետք է պատասխան տան Մարտի 1-ի գործով

«Ես Վահագն Հարությունյանին շատ լավ եմ ճանաչում, նա իր ամբողջ գործունեությամբ տապալել է Մարտի 1-ի գործի բացահայտումը։ Գործի չբացահայտման հիմնական մեղավորներից մեկն էլ Վահագն Հարությունյանն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, գնդապետ Վահագն Հարությունյանի հրաժարականին։

Հիշեցնենք, որ այսօր Վահագն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, թեև լուրջ հավակնություններ ուներ դառնալ Աղվան Հովսեփյանին փոխարինող, այսինքն՝ Քննչական կոմիտեի ղեկավար և դրա համար ջանք ու եռանդ չէր խնայում, բացահայտումներ էր իրականացնում՝ հիմնավորելու ՔԿ ղեկավարի պաշտոնում իր նշանակման անհրաժեշտությունը։ Սակայն ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և Հարությունյանը առհասարաակ հեռացավ համակարգից։

Ավելին, շատերը կարծում են, որ միայն հեռացումով պետք չէ բավարարվել։ «Ճիշտ է, Վահագն Հարությունյանը հրաժարական է տվել, բայց դա չի նշանակում, որ նա փրկել է իր կաշին։ Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, ցուցմունք տա, ասի, թե ինչի համար չի կարողացել բացահայտել Մարտի 1-ը, ով է իրեն կարգադրել կոծկել գործը, շեղել քննությունը։ Նա պետք է անպայման Մարտի 1-ի գործով հարցաքննվի և հայտնվի մեղադրյալի աթոռին։ Դա միանշանակ է»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ Վահագն Հարությունյանը միանշանակ հրահանգ է կատարել և պետք է հայտարարի, թե ում հրահանգն է կատարել և ինչու։

«Բա ի՞նչ էր իրենց թվում, պետք է ինչ ուզում են անեին, հետո գնային հանգիստ վայելեին իրենց կյանքը։ Չի լինելու նման բան։ Ե՛վ Աղվան Հովսեփյանը, և՛ Վահագն Հարությունյանը, և՛ այս գործով մի շարք քննիչներ պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին։ Եթե իրենք հրաժարական են տալիս, նշանակում է, որ արդեն զգում են վտանգը։ Դրա համար ուրախ եմ, բայց, իհարկե, կարծում եմ, որ արդարադատությունը պետք է մինչև վերջ գնա։ Ինձ համար հեղափոխությունը դա Մարտի 1-ի ամբողջական բացահայտումն է»,- ասաց Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով էլ՝ Վահագն Հարությունյանի աշխատանքից ազատվելը չի նշանակում ազատվել ծավալած գործունեության համար պատասխանատվությունից։ «Այսօր Մարտի 1-ի գործով քննություն է ընթանում և ես հուսով եմ, որ բոլոր նրանք, այդ թվում և ձեր նշած անձնավորությունը, ովքեր ներգրավված են եղել այս գործում, յուրաքանչյուրն իր մեղքի չափով ու օրենքի պահանջներին համապատասխան պատասխան կտա»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում