Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կածրատիպերը կոտրելու ժամանակը. Հայաստանը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ֆեյսբուքյան գրառում է կատարել ՆՍՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

«Մշտապես ստանալով մասնակլցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով Գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարաշածրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրված մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտությւոններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը ՆՍՏՕ-ի մոտեցումներում»,-գրել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը` խորհուրդ տալով չմասնակցել ՆՍՏՕ-ի գագաթաժողովին, եթե դրա վերջնական հայտարարության տեքստում տեղ կգտնեն մեզ համար կտրուկ, անընդունելի ձևակերպումներ: Աշոտյանն առաջարկում է տարբերակել գալիք Գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը: «Եթե ՆՍՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձևակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում և առիթով, չհամադրելով ՆՍՏՕ-ի միջոցառումը և Հայաստան-ԵՄ օրակարգը»,- գրել է Աշոտյանը:

Բովանդակային առումով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակցության հարցում Աշոտյանի մտահոգությունները կիսում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչը, սակայն, նրան չի խանգարել երեկ որոշում ստորագրել` ՀՀ կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին:

Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշումը հուշում է, որ նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բրյուսել, այնուամենայնիվ, մեկնելու է: Իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ մանրամասնում է միայն ԵՄ-ում Փաշինյանի ծրագրված հանդիպումների մասին, ինչը ենթադրելի է դարձնում, որ ՆՍՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության հարցն առայժմ բաց է մնում:

Խորապես համոզված ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը պետք է կոտրի Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ընդունված կածրատիպերը, երբ Երևանը տարբեր պատրվակներով հրաժարվում էր մասնակցել գագաթաժողովների, որոնք տեղի էին ունենում արևմտյան հարթակներում:

Դա ամբողջովին տեղավորվում էր ռուսական վասալության ռեժիմի տրամաբանության մեջ, երբ արտաքին քաղաքականությունը զրկված է նախաձեռնողականությունից և կրեատիվից, որովհետև, ըստ էության, ինքնաբավ չէր և զուրկ էր ինքնիշխանության հատկանիշից:

Թավշյա հեղափոխությունը դեակտուալացրել է «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» դիլեման, և Հայաստանի նոր իշխանությունը, օգտագործելով հանրային մեծ աջակցությունը, կարող է երկու ուղղությամբ էլ զարգացնել հարաբերությունները:

Կարող է և պարտավոր է: Ի վերջո, նույն ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում կան Հայաստանի հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ. այդ կազմակերպությունների անդամ առնվազն երկու երկիր սպառազինում է Ադրբեջանին` լինելով մեր, այսպես կոչված, փաստաթղթային դաշնակիցը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը բոլորիս հիմնավորեց, որ իրավիճակ է փոխվել և Հայաստանը կարող է օգտագործել իր ռեսուրսները` ԵՏՄ և ՀԱՊԿ պոտենցիալը Հայաստանին ծառայեցնելու համար:

Նույն սկզբունքը պետք է գործի նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի պարագայում: Ի վերջո, Երևանն` ակտիվ մասնակցությամբ, կարող է համատեքստ փոխել գագաթաժողովում, նաև` ամփոփիչ Հռչակագրի բովանդակության մասով: Օրեր առաջ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ են աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում:

ՆԱՏՕ-ն դրական ուղերձ է հասցեագրել Հայաստանին, ինչից մեր երկիրը կարող է օգտվել. դիվանագիտական խողովակներով կարելի է հասնել Հռչակագրի ռիսկային ձևակերպումների փոփոխությանը, ի վերջո` կարելի է մասնակցել գագաթաժողովին, սակայն հրապարակային վերապահում հայտնել դրա ընդունած փաստաթղթի որոշ դրույթների հետ կապված:

Թավշյա հեղափոխությունը բացառիկ շանս է ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման համար: Անհրաժեշտ է օգտագործել պատմական պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում